Քչերը գիտեն, որ Արարատ լեռան լանջին, կանգնած են 5-րդ դարի հայկական եկեղեցու ավերակները

Քչերը գիտեն, որ Արարատ սուրբ լեռան լանջին, 2100 մ բարձրության վրա (լեռան կեսից մի փոքր ցածր) կանգնած են 5-րդ դարի հայկական բազիլիկ եկեղեցու ավերակները:

V–VI ԴԴ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ ԱՐԱՐԱՏԻ ԼԱՆՋԻՆ
ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2004 թ. օգոստոսին Արարատի հյուսիսարեւմտյան լանջին1 նկարահանվե- ցին մի եկեղեցու ավերակներ2: Մոտակայքում տեղադրված է թուրքական բանակի ուղեկալ. օտարերկրացիների համար տարածքը փակ է եւ խստա- գույնս վերահսկվում է: Մոտ 1 կմ հեռավորության վրա լեռան կանաչապատ լանջի զառիթափի ստորոտում, գտնվում են գառնարած քրդերի վրանները, որոնց հոտերը, սակայն, տարվա այդ ժամանակ տեղաշարժվում են 3000 մ եւ ավելի բարձրության վրա:

Այսպիսով, բացի թուրք զինվորականներից եւ տե- ղաբնակ քրդերից, այլոց համար տեղանքը գործնականում հասանելի չէ: Եկեղեցու ավերակները (նկ. 1, 2, 3) գտնվում են հարթ կանաչապատ տա- րածքում, սահմանափակված հարավից զառիթափով, որ աստիճանաբար վե- րածվում է լեռան արեւմտյան լանջի ժայռոտ լեզվակի թփերով պատված, հյուսիսից մի բլրով, որի գագաթին գտնվում են բերդի, իսկ հարավային եւ հատկապես արեւելյան լանջերին բնակավայրերի ավերակներ:

Բերդի արեւմտյան պատաշարի մի փոքր հատվածն է համեմատաբար պահպանվել, իսկ բերդի կենտրոնական մասում կա շաղախով խնամքով մշակված պատե- րով հոր (նկ. 4): Եկեղեցու եւ բերդի բլուրն առանձնանում են լեռան լանջի եր- կայնքով ձգվող ճանապարհով: Եկեղեցու ավերակները խոտակալած են ոչ միայն դրսից, այլ նաեւ ներսից, այնպես որ եկեղեցու շքամուտքի, պատերի ստորին շարքերի մանրամասները դժվար նկատելի են:

Բեկորների կուտա- կումը դժվարացնում է նաեւ որոշակի եզրակացություն անել հատակագծի վե- րաբերյալ: Քարը նարնջագույն երանգով տուֆ է, որ, ի դեպ, միանգամայն տարբերվում է մոտակա բերդի քարատեսակից գորշ բազալտից: Աչքի է զարնում, որ ավերակների հսկա բեկորներհարթ պատերի զգալի հատված- ներ, ընկած են եկեղեցուց մեկուսի, մինչեւ 5–8 մ հեռավորության վրա, շրջված, ասես ուժգնորեն նետված, եւ ոչ բնավ աստիճանաբար քանդված: Տպավորությունն այն է, որ ուժգին երկրաշարժը կարող է հանգեցնել նման պատկերի, առավել եւս, երբ կա նախադեպը. նկատի ունենք Ակոռիի 1840 թ. երկրաշարժի փաստը: Պատերից առավել կանգուն է արեւելյան կիսակլոր աբ- սիդը: 

Հպանցիկ արտաքին զննումով արձանագրություններ կամ զարդաքան- դակներ չեն երեւում, սակայն հնարավոր է, որ դրանք լինեն գետնին բազմա- թիվ սրբատաշ քարերի խոտակալած կուտակումներում: Պատերի վրա կան ներկով մերօրյա գրառումների հետքեր: