Հայաստանը ՎՏԱՆԳԻ տակ Է! Ինչու են իրականում մեծ պետությունները ուզում գրավել Հայաստանը

Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ մոլորակի բնական պաշարները այնքան են շահագործվել, որ արդեն իսկ կա պակասուրդ: Շատ ակնհայտ օրինակ է խմելու ջուրը, որն արդեն իսկ շատ տարածաշրջաններում ընդհանրապես բացակայում է:

Նման հետևանքը իրականում սպասելի էր: Դե եթե հզոր պետությունները ագահորեն օգտագործում են պաշարները՝ անտեսելով բնության անվտանգությունը, տարածքներ են վառում բիզնեսներ ստեղծելու համար, այդպես էլ պետք է լիներ:

Եվ հիմա, երբ արդեն վտանգի տակ են սեփական պաշարները, տվյալ պետություններին անհրաժեշտ են այլ աղբյուրներ: Իսկ այս պարագայում Հայաստանն էլ հրաշալի ընտրություն է, քանի որ չնայած իր փոքր մասշտաբներին, այն իսկապես հարուստ է հանքային ռեսուրսներով: Այն ունի պղնձի, մոլիբդենի և ոսկու զգալի պաշարներ, երկաթ, տիտան, ցինկ, ալյումին, կապար, արծաթ, տուֆ, սուրմա: Երկիրը հարուստ է նաև այլ հազվագյուտ և դժվարամատչելի մետաղներով, որոնք տեղակայված են տարբեր մարզերում:

Դա զարմանալի չէ: Նույնիսկ Աստվածաշնչում խոսվում է հայերի և հին Հայքի մասին: Չէ՞ որ Դրախտի չորս գետերից երկուսը հենց Հայաստանի տարածքով էին անցնում, իսկ Դրախտը մարդկության սկիզբն է և կենտրոնը:

Դեռևս հին ժամանակներում Հայաստանը աչքի էր ընկնում իր հարստությամբ, իր չափազանց հարմար աշխարհագրական դիրքով, որը ևս խոսում է այն մասին, որ Դրախտի դիրքը համընկնում է Հայաստանի դիրքի հետ:

Այդ պատճառով պատմության ողջ ընթաղցքում Հայաստանը իր հակառակորդների հետ պայքարի մեջ է եղել իր ազատությունը, անկախությունը և հարստությունը պահպանելու համար:

Նույնիսկ հիմա այսքան հարուստ պաշարներ կան Հայաստանում, որ շահագործվում են, պատկերացրեք ինչքան շատ էին նախկինում կամ ինչքան չհայտնաբերվածները կան հիմա: Գուցե դրա համար էլ հենց պատմության սկզբից ի վեր բոլորը փորձում են գրավել մեր հայրենիքը և տիրանալ մեր հարստությանը: