Ովքե՞ր են աշխարհի 5 ամենահայտնի հայերը

Մենք՝ հայերս՝ որպես ազգ հայտնի ենք ողջ աշխարհում, սակայն կան որոշ հանրային դեմքեր, դերասաններ, երաժիշտներ, ովքեր վայելում են համաշխարհային ճանաչում։

Իհարկե, նրանց անունները շատ են, սակայն այս հոդվածում առանձնացրել ենք նրանցից հինգ ամենահայտնիներին։

Քիմ Քարդաշյան

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայրը ամերիկահայ Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը ծագումով հայ չէ։ Քիմը, սակայն, մշտապես փորձում է արժևորել հայկական մշակույթն ու արժեքները։ Նա անգամ իր երեխաներին է մկրտել Հայ Առաքելական Եկեղեցում՝ Հայաստան կատարած իր այցի ընթացքում։ Քիմ Քարդաշյանը փորձում է իր բազմահազարանոց լսարանին պարբերաբար տեղեկացնել Հայաստանի, Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

Քըրք Քըրքորյան

Քըրք Քըրքորյանը կամ Գրիգոր Գրիգորյանը ամերիկահայ ձեռնարկատեր է, գործարար ու բարերար։ Նրա ծնողները հայ գաղթականներ են, ովքեր հանդիպել և ամուսնացել են օտարության մեջ՝ Ամերիկայում։ Նա, ըստ հեղինակավոր պարբերականների, մշտապես աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքերում է։ Նրա կարողությունը 2015 թվականին գնահատվել է 4 միլիարդ դոլար:

Շերլին Սարգիսյան (Շեր)

Ամերիկահայ փոփ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգիսյանը, մշտապես հայտնի է դարձնում իր հայ լինելու փաստը։ Սարգիսյանի հայրը՝ Կարապետ Սարգիսյանը, հայ էր, իսկ մայրը՝ ամերիկուհի։ Շերը միշտ իր սոցիալական հարթակներում կատարում է գրառումներ՝ բարձրաձայնելով հայերի խնդիրներն ու մտահոգությունները, կիսելով ու ապրումակցելով ժողովրդին։

Շառլ Ազնավուր

Ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, գրող ու դերասան Շառլ Ազնավուրը կամ Շահնուր Ազնավուրյանը նույնպես հայ է։ Ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում հայտնված Ազնավուրյանների ընտանիքի որդին՝ Շահնուրը, իր կարիերան սկսել է դեռ վաղ տարիքից՝ նկարահանվելով ֆիլմերում, գրելով ու ձայնագրելով երգեր։ Նա մշտապես փորձել է օգնել բոլոր հայերին, ինչպես նաև չի թաքցրել հայ լինելու իր փաստը՝ լինելով ֆրանսիացիների ամենասիրելի երգիչներից։

Էնդի Սերքիս

Եթե դիտել եք «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարն ու «Հոբբիթ» ֆիլմը, հաստատ կհիշեք նաև Գոլլումի կերպարը։ Նշենք, որ այդ, ինչպես նաև մի շարք այլ կերպարներ մարմնավորում է հայտնի դերասան Էնդի Սերքիսը կամ Էնդրյու Քլեմենտը։ Նրա մայրը անգլիացի է, և Սերքիսն էլ հենց ծնվել ու ստեղծագործում է Միացյալ Թագավորությունում։ Իսկ հայրը իրաքաբնակ հայ բժիշկ է։ Դերասանի իրական ազգանունը Սարգսյան է, որն էլ վերափոխել է՝ դարձնելով Սերքիս։