Դուք կապշեք, երբ իմանաք, թե որ հայ մտավորականի շնորհիվ է մինչ օրս կանգուն Երևանի Կապույտ մզկիթը

Ըստ Հայաստանի պետական թանգարանում առկա փաստաթղթերի Երևանում մուսուլմանների կողմից կառուցվել են թվով 7-8 մզկիթներ և իսլամական հոգևոր մի քանի այլ կառույցներ, որոնք քաղաքական իրավիճակի և կառավարման համակարգերի փոփոխության արդյունքում մատնվել են բացարձակ անուշադրության կամ հիմնովին ավերվել են:


Նախկինում գործող մզկիթներից պահպանվել է միայն մեկը՝ Կապույտ մզկիթը: Այն կոչվում է նաև Գյոյ ջամի, Գյոք ջամի, Գյոյմեչետ, Մասջեդ քաբուդ:

Մզկիթն այսօր


 Մզկիթը կառուցել է Հուսեյն-Ալի խանի կողմից 1766թ-ին (հիջրեթի 1179 թվական), երբ Հայաստանը գտնվում էր Շահական Պարսկաստանի իշխանության ներքո:
Կա կարծիք, որ մզկիթի տեղում մինչ այդ կանգնած է եղել Դեֆ Սուլթան մզկիթը, որն ըստ ամենայնի անվանակոչվել է թուրքմենական զորավար Դեֆ Սուլթան Ռումլուի պատվին: Այն քանդվել է Երևանի մեծ երկրաշարժի ժամանակ 1679 թվականին, ու գրեթե մեկ դար անց միայն տեղում կառուցվել է այս նորը՝ Հուսեյն-Ալի խան Քաջարի կողմից։


Կառուցումից մի քանի տասնամյակ անց, շինությունը ենթարկվել է փոփոխությունների՝ անցնելով ցարական Ռուսաստանի իշխանության տակ:

Մզկիթը խորհրդային տարիներին

Խորհրդային տարիներին կրոնական կառույցների զանգվածային քանդման շրջանում մզկիթը պահպանվել է մի շարք մտավորականների ջանքերով, որոնց թվում էր նաև Ե. Չարենցը:


1920-ականներին մզկիթը դադարեց գործել որպես կրոնական կառույց և նրա բակը դարձավ ստեղծագործական տարածք հայ արվեստագետների, բանաստեղծների և մտավորականների համար: