Գյուտեր, որոնց հեղինակները հայեր են

Բոլորին է հայտնի, թե որքան տաղանդավոր ենք մենք՝ հայերս։ Հեղինակն ենք մի շարք հայտնագործությունների ու գյուտերի, ստեղծագործությունների ու նորարարությունների։ Այժմ եկեք ստուգենք՝ արդյոք գիտե՞ք, որ նշված երևույթներն էլ են ստեղծվել հայերի կողմից։

Բետոնախառնիչ

Շինարարության ոլորտում հեղափոխական համարվող այս սարքը ստեղծվել է մեր հայրենակից Ստեփան (Սթիվեն) Ստեփանյանի կողմից։ Նա բետոնախառնիչի նախագիծն առաջն անգամ ներկայանցրեց ԱՄՆ-ում, սակայն մերժվեց․ հանձնաժողովը կասկածում էր, որ մեքենան չի դիմանա ծանրությանը։ Ստեփանյանը չհանձնվեց և տարիներ անց կրկին ներկայացրեց իր գյուտը, որն այս անգամ ընդունվեց՝ Ստեփանյանին արժանացնելով մի շարք պարգևների ու մրցանակների։

Բանկոմատ        

Քչերը գիտեն, որ առաջին բանկոմատի հեղինակը նույնպես հայ է՝ Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյան անունով։ Նա Բեյրութից տեղափոխվել էր Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղց էլ ԱՄՆ։ Սիմջյանն իր հայտնագործությունը, որը հաճախորդների դրամը կարող էր կանխիկացնել՝ առանց բանկի հետ կապ ունենալու, ներկայացրեց ԱՄՆ-ում, սակայն հետ ստացավ, քանի որ հաճախորդները հետաքրքրված չէին նման սարքով ու մեթոդով։ Տարիներ անց, սակայն, ինչպես տեսնում ենք, մարդիկ վերադարձան այս գյուտին՝ լայնորեն կիրառելով այն։

Նշենք, որ Սիմջյանը հեղինակն է մի շարք այլ գյուտերի ևս, որոնց թվում են նաև 20 էլեկտրոնային սարքեր։

Coca-Cola-յի պլաստիկ շիշ, ձողիկներ և կոնտեյներներ

Այն ստեղծվել է հայազգի Արտաշես Հայկանյանի կողմից։ Հայկանյանը մի շարք առօրյա գործածական գյուտերի հեղինակ է, որոնց թվում են նաև պլաստիկից պատրաստված կոնտեյներները, ձողիկները, մեքենաների դիմապակու մաքրիչը, պաշտպանիչ շերտը և շատ այլ գյուտեր։

А-14 թթվածնային դիմակներ

Այս դիմակներն օգտագործվում էին 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից: Դրանց հեղինակը հայազգի Արթուր Բուլբուլյանն է։

Մազերը չորացնելու սարք

Մինչև 1911 թվականը այսպիսի սարք առհասարակ գոյություն չուներ։ Միայն այդ թվականին հայազգի Գաբրիել Ղազանջյանը հայտնագործեց այն և դրեց շրջանառության մեջ։