Հայը միշտ ՀԱՂԹՈՂ է. ապրես Մալխաս ջան Հայաստանի պատիվը բարձր պահեցիր

Ընբշամարտի Աշխարհի առաջնությունը, որն այս տարի տեղի ունեցավ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, ևս մեկ առիթ էր ցույց տալու հայի ուժը:

Այս անգամ Հայաստանը ներկայացնում էր հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդի Մալխաս Ամոյանը:
22-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով պարտության մատնեց Նորվեգացի Հովարդ Յորգենսենին:

1/4 եզրափակչում Ամոյանը 5:0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչ գոտեմարտում 10:6 հաշվով Ամոյանը առավելության հասավ Իրանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:

72 կգ քաշային կարգի եզրափակչում Մալխաս Ամոյանը 2-րդ անգամ 3:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովին և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նախորդ անգամ Ամոյանը Կուտուզովին հանդիպել էր Մ23 Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ հաղթել էր 4։1 հաշվով։ Նշենք նաև, որ այս քաշային կարգում բրոնզե մեդալներից մեկն էլ բաժին հասավ հայ ըմբիշ Գևորգ Սահակյանին, ով ներկայացնում էր Լեհաստանը: Ի դեպ, Լեհաստանը ներկայացնող հայ ընբիշը պարտության մատնեց թուրք ըմբիշին:

Այս հաղթանակները ապացույցն են այն բանի, որ հայի ոգին անկոտրում է և ցանկացած դժվարություն կհաղթահարի իր հերոս տղերքի շնորհիվ: