Ինչ կապ ունի Դմիտրի Մեդվեդևի շոկային բացահայտումը հայերի հետ. նա վերջապես խոսել է այդ մասին
Բոլորովին վերջերս ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես եկավ շոկային խոստովանությամբ, որը միանգամից գրավեց շատերի ուշադրությունը:
Նախագահը խոստովանել է, որ ազգությամբ հայ է:
Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք նա հրեական արմատներ ունի, Մեդվեդևը պատասխանել է. «Ես բազմիցս եմ նման խոսակցություններ լսել, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում»:

Մեդվեդևը հավելեց, որ իր նախնիները Կարսից են, սակայն նա ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Եվ ավելացրեց. «Ես ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին. ես մորս կողմից հայ եմ: Մայրիկիս ազգանունը Զարդարյան է, ով բարեկամական կապեր ունի ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանի հետ, իսկ հայրս ազգությամբ ռուս է: Ես ինձ հայ եմ համարում»:

ՌԴ նախկին նախագահը նաև հայտարարել է, որ հպարտ է իր մայրիկով և հայկական արմատներով: