Դոլարի կանաչ գույնը կեղծել չկարողանալու համար Սերոբյանին վճարել են 6000 դոլար

Հայկական պետականության ստեղծումով շրջանառության մեջ մտավ դրամը, որով հայերը կարողանում էին տարբեր գործարքներ կատարել: Հետագայում նրանք դա կարողացան արտասահմանում փոխել նաև տվյալ երկրի թղթադրամներով: Սակայն որքան էլ որ զարմանալի է անգամ ամերիկայան դոլարի ստեղծման գործում ևս հայերն իրենց տաղանդով փայլել են:

Հայազգի քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը գործի դնելով իր մասնագիտական տաղանդը տարբեր նյութեր միախառնելով ստեղծել մի գույն որը հնարավոր չէ կեղծել:

Գույնի ստացման հետ կապված կան հակասական կարծիքներ:  Շատերը նշում են, որ  քիմիկոսից երկար ժամանակ է պահանջվել: Դրան զուգահեռ կան նաև տեղեկություններ, որ գույնը ստացել է ընդամենը հաշված օրերի ընթացքում:

Այնուամենայնիվ. ամերիկյան կառավարությունը մեր հայրենակցի աշխատանքը գնահատել է շուրջ 6000 դոլար: Այսօր աշխարհի տերբեր երկրներում շրջանառվող այս թղթադրամի գրավիչ գույնի գյուտը պատկանում է հենց նրան:

Նշենք նաև, որ այդ գյուտի ակունքները գալիս են դեռ հնուց: , Հայկական լեռնաշխարհում հայերն առաջինն էին, ովքեր ստացան որդան կարմիրը: Ինչպես դոլարի կանաչ գույնը, այնպես էլ որդան կարմիրը տարիներով չեն կորցնում իրենց փայլը: Այս գյուտերը շնորհիվ հայերը մինչև այսօր էլ հայտնի են աշխարհում;