Դուք կապշեք, երբ իմանաք, թե որ երաժշտական գործիքի հեղինակն է հայազգի վարպետ Կիրիլ Դեմյանը

Այսօր շատերի կողմից մոռացության մատնված գեղեցիկ հնչյուրններ արձակող այս  երաժշտական նվագարանի՝ ակորդեոնի, հեղինակը  Կիրիլ Դեմյանն է, ով ծնվել է Ռումինիայի Արմենոպոլիս քաղաքում:

Դեմյանը երկար տարիներ գծագրեր էր կազմում, հաշվարկներ անում, ձգտելով այդ ամենից հետո մի անգամից ստեղծել կատարելագործված նվագարան։ Եվ դա նրան հաջողվեց: Վարպետն իր երկու որդիների՝ Կարլի և Գվիդոնի հետ  ստեղծեց այդ երաժշտական գործիքը։

Դեմյանի նվագարանն ուներ ձախ ձեռքի համար նախատեսված ընդամենը հինգ ստեղն: Յուրաքանչյուր ստեղնի համապատասխանում էր մեկ ակորդ, որից էլ ծագեց նվագարանի անունը՝ ակորդեոն։

Նվագարանն առաջին անգամ պատրաստվեց 1829 թվականին և մայիսի 6-ին արտոնագրվեց Վիեննայում։ 17 օր անց Դեմյանի արտոնագիրը պաշտոնապես ճանաչվեց, որից հետո էլ առ այսօր մայիսի 23-ը նշվում է որպես ակորդեոնի ծննդյան օր։

Ցավոք, վարպետի կյանքից շատ քիչ տեղկություններ են մեզ հասել, բայց նույնիսկ նրա մահից հետո Վիեննայի Երաժշտության տանը ցուցադրվում են նրա պատրաստած աշխատանքների նմուշները։