Ինչ են հայտնաբերել հնագետները հայկական հնագույն գերեզմանոցում

Հայաստանի բարձրլեռնային գոտում հնագետները երկաթե դարում մահացած կնոջ գերեզման են հայտնաբերել։ Դատելով իր կմախքի վերքերից՝ նա կարող էր լինել այն ամազոնկաներից՝ կին մարտիկներից, որոնց մասին գրել էին հին հույները:

Մ.թ.ա. IX-VI դդ. Հայաստանում ծաղկում էր Ուրարտուի թագավորությունը ։ Ուրարտուն, որը լավ կապեր ուներ Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան խոշոր կայսրությունների հետ, ունեցել է յուրահատուկ մշակութային միջավայր՝ ուղղված որսորդությանը, զինված ուժերին և առևտրային տնտեսությանը։ Սակայն չարագործներին, ինչպիսիք են սկյութները, որոնք ձգտում էին նվաճել բարձրլեռնային աշխարհը, հաճախ հակահարված էին տալիս վարժեցված Ուրարտական նետաձիգները։ Այս տարածաշրջանի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ Ուրարտական մարտիկները տղամարդիկ և կանայք էին:

Ըստ կատարված հետազոտությունների, հիմնվելով ոսկորների վրա՝ հնագետները հանգել են այն եզրակացության, որ գերեզմանը պատկանել է 20-ամյա կնոջ ։ Չնայած սկզբում ենթադրվում էր, որ կինը բարձր կարգավիճակ ուներ, քանի որ գերեզմանում կային զարդեր, սակայն նրա ամուր և վնասված ոսկորների կրկնակի զննության ժամանակ հետազոտողները սկսեցին կասկածել, որ նա նույնպես զինվոր էր:

Կնոջ մարմնի վերին հատվածի մկանները ամուր էին, ինչը ցույց է տալիս աշխատանքային զգալի ակտիվությունը: Մասնավորապես ամուր էին կնոջ կրծքավանդակի այնպիսի մկաններ, որոնք օգտագործվել են ձեռքերը ծալելու և ուսին մոտեցնելու համար, ինչը հաստատում է այն տեսակետը, որ նա վերապատրաստվել է որպես նետաձիգ: Նրա ազդրային ոսկորները նույնպես լավ զարգացած էին, ինչն էլ,ըստ հետազոտողների, հնարավոր է, կապված է որոշակի ռազմական գործողությունների հետ, ինչպիսիք են ձիարշավը:

Այս ամենից բացի, կնոջ ձախ ծնկին հայտնաբերվել է երկաթե աղեղից ստացված վնասվածք, որը բուժվել է դեռևս նրա մահից որոշ ժամանակ առաջ: Ի դեպ, հնագետները կարծում են, որ այդ վնասվածքը հասցնելու համար օգտագործված նետն ու աղեղը եղել են ինքնաշեն զենք, որը հաճախ օգտագործվել է պատերազմի կամ որսի ժամանակ: