Միայն իմանաք ով է Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդը. նա ազգությամբ հայ է

Այսօր շատ ենք լսում օտար ափերում հանգրվան գտած հայերի մասին, ովքեր  հայրենի հողերից այն կողմ  մեծ հաջողությունների են հասել: Այս անգամ մեր ուշադրությունը գրավեց արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը, ով ծնվել է Արգենտինայում՝ հայկական ներգաղթյալների ընտանիքում։ 

 Նա համարվում է Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Իսկ ամբողջ Արգենտինայում իր հարստությամբ երկրորդ տեղն է գրավում: Նրան է պատկանում  Corporation America ընկերությունը, որը գործունեություն է ծավալում ավիափոխադրումների, գյուղատնտեսության  և էներգետիկայի ոլորտում։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ աշխարհի  տարբեր երկրներում:

Սակայն որքան էլ, որ զարմանալի է, այս հմայիչ ծերունին երբեք չի ամուսնացել և երեխաներ չունի: Հավանաբար ամուսնանալու դեպքում նա էլ չէր համարվի աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը. կինը շռայլորեն կծախսեր ողջ հարստությունը: