Ո՞վ է Թուրքիայում ծնված և ԱՄՆ-ում մեծ ճանաչում ստացած այս հայը

Իրականում լսելով Տարոն Աճեմօղլուի անունը՝ կարող եք կարծել, թե նա անպայմանորեն պետք է թուրքական ծագում ունենա, հայ չլինի: Սակայն որքան էլ որ տարօրինակ է հնչում՝ Աճեմօղլուն հայ է:

Իսկ ո՞վ է նա:

Աճեմօղլուն, ծնված լինելով Թուրքիայում, ազգությամբ հայ է: Նա ավարտել է Գալաթասարայի վարժարանը, ապա բակալավրի աստիճան ստանալու համար տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ սովորելով Յորքի համալսարանում: Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ  ստանալով էկոնոմետրիակայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում՝ սկսում է  դասավանդել նույն դպրոցում:

achemoglu1

Այժմ նա ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում. Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է: Նա պարգևատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով:

Հայաստանի մասին նա նույնպես պարբերաբար արտահայտվում է՝ բարձր մակարդակով իր խորհրդատվական օգնությունը տրամադրելով երկրին: Իր հարցազրույցներում նա հաճախ է անդրադառնում իր հայկական ծագմանը, իր երկրին՝ Հայաստանին, և անգամ լինելով աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներից մեկը՝ չի մոռանում իր արմատների մասին: