Ջորջիո Արմանին հայ է
Ջորջիո Արմանին, ով աշխարհահռչակ դիզայներ է, ունի սեփական նորաձևության տունը և միաժամանակ Իտալիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատար է, պարզվոմ է, արմատներով հայ է:
Արմանին չի սիրում խոսել իր ընտանեկան կյանքի մասին, և այդ պատճառով էլ այս փաստը պարզ դարձավ միայն վերջերս՝ արդեն 83 տարեկան հասակում Արմանիի տված հարցազրույցից:
Պարզվում է, որ Արմանիի ընտանիքը ևս փրկվել է՝ փախչելով Թուրքիայից, ուր այդ ժամանակներում կատարվում էր աղետալի մի երևույթ՝ Հայոց Ցեղասպանությունը:

Իր հարցազրույցում Ջորջիոն նշում է, որ թեև ինքն իտալացի չէ, սակայն իտալական արժեքների կրող է: Այդ արժեքների ցանկում նա հատկապես առանձնացնում է ընտանիքի նկատմամբ ուշադրությունը, ընտանիքի կարևորությունը:
Ընտանիքը չափազանց կարևոր է նաև մեզ՝ հայերիս համար, ուստի՝ կարող ենք ասել, որ Ջորջիո Արմանին հավատարիմ է մնում նաև հայկական արժեքներին, թեև դրանց մասին չի բարձրաձայնել հարցազրույցում:
Արմանին այժմ իր ընկերության միակ բաժնետերն է և շարունակում է իր գործունեությունը նորաձևության աշխարհում: