ԱՐՑԱԽՅԱՆ ՁԻՈՒ ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մի պատմություն , որը տարածվեց մեծ արագությամբ՝ ցնցելով և հուզելով բոլորին ։ Այս պատմությունը նման է լեգենդի կամ ֆիլմի սցենարի , թե ինպես արցախյան պատերազմի ժամանակ անտառ բաց թողնված և կորած ձին 9 ամիս հետո վերջապես գտավ իր  տերերին։

Բուրան անունով ձին, Արցախում հայտնվել էր 18 տարի առաջ  ։

«Վեց տարեկան էի, կեսգիշեր էր, հայրս մեզ բակ կանչեց։ Դուրս եկանք ու տեսանք, որ մի սիրուն ձի կանգնած է դռան դիմաց։ Աշխարհը մերն էր։ Հենց առաջին պահից շատ սիրեցինք ու կապվեցինք ձիու  հետ և անվանեցինք նրան  Բուրան։ Ընտանիքի անդամի պես սիրում ենք Բուրանին, ինքը մեր մանկությունն է ու կյանքի մի մասը», — պատմում է Վարդիթեր Վարդանյանը ։

Իսկ Բուրանը ամենից շատ կապված է եղել Վարդիթերի եղբորը՝ Թաթուլին։ Սա հատկապես պարզ է դարձել այն ժամանակ , երբ Թաթուլը զորակոչվել է բանակ։ Ձին սկսել է լուսադեմին փախչել անտառ ու տուն վերադառնալ միայն երեկոյան։ Այն օրերին, երբ ձին տանից չի գնացել, բոլորի համար պարզ է եղել, որ Թաթուլը հերթական կամ արտահերթ արձակուրդ է գալիս։

«Մի օր Բուրանը ոչ մի տեղ չգնաց։ Երկու օր շարունակ կանգնեց դարպասների մոտ։ Մենք բոլորս հասկացանք, որ Թաթուլը զորացրվում է», — վերհիշում է Վարդիթերը, որ Քարին տակում մնացած իրենց տան դարպասները Բուրանի հետ բացել ու փակել է 19 տարի։

 Մայր ձի Բուրանը երեք  ձագ էր ունեցել պատերազմի ժամանակ ու ըստ Վարդիթերի երեք ձագերն էլ հիմա փակված են Շուշիի ձիարշավարանում։

  Վարդիթերը պատմում է , որ ձին   իրենց «ձեռքն ու ոտքն էր», երբ հարցը վերաբերվում էր Քարին տակում անտառից փայտ ու խոտ բերելուն, տարատեսակ հոգսեր հոգալուն։ Բուրանը մայր ձի է, ամեն տարի ձագ է ունեցել ու ամեն նոր ձիու ծնունդ նոր ուրախության առիթ է եղել Քարին տակում ապրող այդ փոքրիկ ընտանիքի համար։

Սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Նախ` Ռենայի (տան տիկնոջ)  ամուսինը գնաց կռիվ, հետո էլ տղան։ Ձիուն ձագերի հետ տարան անտառ ու բաց թողեցին, որ ապահով լինի։ Հոկտեմբերի 29-ին նրանք  էլ դուրս եկանք Քարին տակից, չպատկերացնելով , որ վերջին անգամ են տեսնում իրենց տունը , գյուղը։

Մի քանի  օր առաջ կեսգիշերին, Ռենայի ամուսնուն՝ Արթուրին են զանգահարել ընկերներն ու կանչել Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկ։ Արթուրն իրենց Ստեփանակերտի տանից դուրս է եկել, մի քանի քայլ է արել ու խաչմերուկին երեք ձի տեսել։Նա ընկերներին խնդրել է մոտ չգնալ, պնդելով, որ ձիերից մեկը իրենցն է ։ Երկու անգամ ձայնել է ձիուն։ Որ ասել է Բուրան,  ձին միանգամից շրջվել է ու քայլել դեպի տղամարդը ու կանգնել կողքին։ Արթուրը, երբ ձիուն գրկել է, արցունքներն աչքերից հոսել են։ Երբ ընտանիքը տեսել է  ձիուն միանգամից  զգացել է  , որ կարծես ամբոռջ աշխարհը իրենց ձեռքում է , զգացել է  մանկության շունչը և նորից հասկացել  թե ինչ են թողել  թշնամուն։ Տիկին Ռենան պատմում է, որ մթության մեջ ամուսինը ձիուն ճանաչել է տարբերվող նշանով, ոտքերի ու փորի սրտաձև սպիտակ խալերով։

Նրանք շատ  երջանիկ ենք, որ իրենց  ձին վերադարձել է, շատ են ուրախանում Բուրանով և վայելում են նրա ներկայությունը։

«Մենք մտածում ենք, որ Բուրանի վերադարձը գուցե ճակատագրի նշան է ու եկել է մեզ հուշելու, որ մեր մուրազը կատարվելու է ու մենք հետ ենք գնալու մեր տուն, Քարին տակ։ Եվ գուցե ինքը եկել է, որ մեզ հե՞տ տանի մեր տուն», — ասում է Ռենան։