Էլ ոլորտ մնա՞ց, որտեղ հայերը հաջողություն գրանցած չլինեն. ո՞վ է այս կինը
Նկարում Մարիա Սուքիասյանն է, ով գիտական աշխարհում հայտնի է որպես Պերիս Պիշմիշ, ծնվել է 1911 թվականին Պոլսում (այժմ ՝ Ստամբուլ):

Ամերիկյան լիցեյում և Սեմերթչյան ակադեմիայում սովորելուց հետո նա ընդունվել է Ստամբուլի համալսարան, որտեղ հետագայում պաշտպանել է մաթեմատիկայի թեկնածուական թեզը և դարձել է առաջին կինը Թուրքիայում, ով ստացել է նման բարձր աստիճան:
Նա գերազանցությամբ ավարտեց Հարվարդի համալսարանը, որտեղ հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Ֆելիքս Ռասիլյասին: Հետագայում նա և իր ամուսինը տեղափոխվեցին Մեքսիկա, որտեղ նա աշխատեց 50 տարի ՝ դառնալով առաջին պաշտոնապես ճանաչված կին աստղագետն է երկրում:

1985 թվականին Մարիան ստացավ համալսարանի պատվավոր աստղագետի կոչում, ինչպես նաև արժանացավ «Science Teaching Prize» մրցանակի՝ գիտության ոլորտում ունեցած նվաճումների համար: