Հերթական հայը ցնցում է աշխարհը իր տաղանդի շնորհիվ

Հերթական հայը, ով ցնցում է աշխարհը, իր տաղանդի շնորհիվ: Լարի Կակոսյանն աշխարհահռչակ Gagosian Galleries-ի (Կակոսյան պատկերասրահներ)՝ աշխարհի արվեստի մայրաքաղաքներում գործող ցուցասրահների ցանցի տերն է։ Նա հայտնի է որպես աշխարհի թիվ մեկ արտ-դիլեր՝ տնօրինելով Պաբլո Պիկասոյի պես արվեստագետների կարողությունն ու միաժամանակ զբաղվում է տաղանդավոր նկարիչների առաջխաղացմամբ։ Եթե փորձենք հաշվել նրա տարեկան եկամուտը, ապա պետք է ասենք, որ այն կազմում է մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար։

Լարի Կակոսյանը ծնվել է Լոս Անջելեսում և իր առաջին պատկերասրահը բացել է 35 տարեկանում, հայրենի քաղաքում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Նյու Յորք։ Տարիների ընթացքում նրան հաջողվել է նվաճել աշխարհը՝ շնորհիվ իր եռանդի:

Kakoyan

Այժմ այն նկարիչները, որոնց հետ նա որոշում է պայմանագիր կապել, դառնում են միանգամից միլիոնատերեր, քանի որ նրաց ստեղծագործությունների գինն աճում է 100 անգամ։

Բացի մեծանուն նկարիչների ներկայացնելուց, Կակոսյանը նաև ունի բարձրաշխարհիկ հաճախորդներ, որոնք նրան են վստահում իրենց համար արվեստի գործերի ընտրությունն ու ձեռքբերումը։

Կակոսյանն արվեստի ոլորտում գործունեությունն սկսել է իր ուսանողության տարիներից, երբ սովորում էր Կալիֆորնիայի համալսարանում, այդ ժանակ էլ սկսեց համալսարանի մերձակայքում էժան պաստառներ վաճառել։