Դուք կզարմանաք, երբ իմանաք՝ ով է համացանցը կառավարող այդ հայը
«Ինտերնետի կառավարիչ» այսպես նրան անվանեց «Forbes»-ը աշխարհի Top 100 կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիր 31-ամյա Ալեքսիս Օհանյանին: Նա իր այս ծառայությունը ստեղծել է 22 տարեկանում:
Reddit-ը նորությունների հարթակ է, օգտատերերը ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են դրանց համար քվեարկել: 9 տարվա պատմություն ունեցող ընկերությունը համարվում է «ինտերնետի առաջին էջը»:
Այս ամենը նպաստել է որպեսզի Ալեքսիսը իրեն համարի հաջողակ մարդ: Ու ամեն հնարավոր առիթով հիշեցնել իր հայ լինելու հանգամանքի մասին:

«Ես միշտ ուզում էի կապ հաստատել հայրենիքի հետ, բայց այդ հնարավորությունը վերջապես ստացա 2010թ., երբ որոշեցի թողնել Reddit-ն ու 4 ամիս Հայաստանում կամավորություն անել Kiva-ի հետ», — ասում է Ալեքսիսը:
Ալեքսիսն առաջինն էր, որ Հայաստանում մի քանի համախոհների հետ կազմակերպեց «TEDx Yerevan» կոնֆերանսը, որտեղ հեղինակավոր մարդիկ տարածում են գաղափարներ, որոնք կարող են փոխել ու ավելի լավը դարձնել աշխարհը:
Ալեքսիսի հեղինակած «Առանց նրանց թույլտվության» գիրքն էլ դարձել է բեսթսելեր: Այն սկսնակ գործարարների համար է, որոնք հավատում են համաշխարհային ցանցի ապագային և այն համարում են եկամտի և մարդկանց օգտակար լինելու աղբյուր: :