Հայուհին դարձել է Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը
Զարմանալի կարող է թվալ, սակայն Նոր Զելանդիայի Գերագույն դատավոր Սիան Սրբուհի Էլիասը ազգությամբ հայ է: Նրա հայրն է ազգությամբ հայ, իսկ մայրը՝ ծնունդով Ուելսից է: Այսպես նա հորից վերցրել է իրեն տրված հայկական անունը, իսկ մորից՝ ազգանունը:

Սրբուհի Էլյասը Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահն է: Պատմության մեջ առաջին անգամ է, որ այդ պաշտոնին կին է նշանակվում: Ընդ որում նա Արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկն էր:

Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պարտականությունները մի փոքր այլ են: Նա ունի ավելի լայն լիազորություններ և պարտականություններ: Օրինակ՝ երկրի նահանգապետի բացակայության դեպքում հենց Գերագույն դատավորը պետք է փոխարինի նրան: Իսկ այդ նշանակմանն արժանանում են ոչ թե ընտրովի կերպով, այլ Միացյալ Թագավորության թագուհու՝ Էլիզաբեթ 2-րդի կողմից:
Սիան Սրբուհի Էլիասի մասին Նոր Զելանդիայի պարբերականներից մեկը այսպես է գրում. «Եթե կա բնավորության մի գիծ, որը նրան ճանաչողներից ոչ ոք չի վիճարկի, այն է, որ նա բարեհամբույր է բոլոր դեպքերում, անգամ երբ խիստ քննադատվում է»: