Հզոր մարդկանց խոսքերը ՀԱՅ ազգի մասին. կարդացեք և ՀՊԱՐՏԱՑԵՔ, ազգ ջան

Դեռ վաղ ժամանակներից սկսած հայը ստեղծել է արժեք, եղել է ուժեղ կամքի և խիզախ ոգու տեր ժողովուրդ և իր մարդասիրությամբ, հոգատարությամբ և հյուրընկալությամբ օրինակելի ազգ է հանդիսացել օտարների համար:

Գուցե հենց մարդասիրության և կամեցողության պատճառով շատերը հայերին թերագնահատել են և պայքարի մեջ մտնելով՝ փորձել են գրավել մեր հարստությունը, մշակույթը, արվեստը, սակայն ապարդյուն: Մենք անկոտրուն ազգ ենք նույնիսկ անվերջ թվացող այսքան պայքարների մեջ:

Ահա, թե ինչ են ասել մեր մասին բոլոր ժամանակների ազդեցիկ գործիչները:

  • Հայաստանը մահանում է, բայց նա կապրի: Այն, ինչ նրան դեռ մնացել է, թանկագին արյունն է, որը կյանք կտա հերոս սերնդին: Այն ազգը, որը չի ցանկանում մահանալ, չի մահանա:

Անատոլ Ֆրանս
  • Հայերի աչքերը խոսում են շուրթերի շարժումից շատ ավելի առաջ և դեռ երկար ժամանակ շարունակում են խոսել, երբ շուրթերն են դադարում խոսել:
Արշիլ Գորկի
  • «Երբ հայերը կանգնում են ուս-ուսի տված և ձեռք-ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների ու ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»:
Հուլիոս Կեսար
  • Երբևէ մտածե՞լ եք հայերի տառապանքների մասին։ Դուք ձեր գումարները ծախսում եք հայերին տանջանքներից հետո օգնելու համար, իսկ այժմ ձեր ուժերը կենտրոնացրեք այնպես, որ նրանք այլևս չտառապեն:
Վուդրո Վիլսոն
  • Հայերին հնարավոր չէ հաղթել:
Պարսից արքա
  • Փրկել Հայաստանը, նշանակում է փրկել քաղաքակրթությունը:

Վիլյամ Գլադսթոր