ԻՆՉՊԵՍ 2 ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՄԲ ԿԱՆԽԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ո՞վ կարող էր պակերացնել , որ աշխարհը մեծ աղետից փրկել են հայերը ։ Այո՛, իրոք դա այդպես է ։Եթե չլինեին հայերը ապա պատմության գրքերում գրվելու էր երրորդ համաշխարհային պատերազմի մասին ։ Այս պատմության գլխավոր հերոսներն են Պողոս Իգնատյանը և Անաստաս Միկոյանը ։

Պողոս Իգնատյան

Փոլ Իգնեյշտենսը նույն խարբերդցի Պողոս Իգնատյանն էր, ով ծնվել է 1921 թվականին ։ Սովորել եւ ավարտել է Հարվարդի համալսարանը /Կալիֆորնիա/:

Եղել է Ամերիկայի պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ԱՄՆ նախագահի խորհրդական, ամերիկյան նավատորմի քարտուղար, ռազմածովային ուժերի նախարար: 1967 թ. Օգոստոսին նախագծել է Բ-111՝ ինքնաթիռը։ 1961թվականին Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդին նրան նշանակել է պաշտպանության քարտուղարի տեղակալ։ Վարել է «Վաշինգտոն-Պոստ» լրագրային ընկերության նախագահի պաշտոնը, իսկ 1992 թվականին այցելել է Հայաստան: Դեպքերը տեղի են ունեցել հետևյալ կերպ ։

Կարիբյան «թնջուկի» հայտնի տարաձայնությունը ԱՄՆ-ին եւ խՍՀՄ-ին  միջուկային պատերազմի վտանգի առաջ էր կանգնեցրել : Պատերազմը անխուսափելի էր, նույնիսկ կողմերը օդ էին  բարձրացրել զինված ինքնաթիռները և պատրաստվում էին հարձակման : Բայց բախտի բերմամբ , թե պատահմամբ հարձակումն այդպես էլ տեղի չունեցավ ։

Անաստաս Միկոյան

Նախքան պատերազմի մեկնարկը ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը վերջին անգամ իրենց ներկալացուցիչներին ուղարկեցին հանդիպման ։ Հանդիպման վայրը ստորջրյա, ձայնամեկուսիչ մի բունկեր էր ՝Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսների նավահանգիստները միացնող ամենակարճ ճանապարհին՝ Սուեզի ջրանցքում, որտեղ երկու գերտերությունների միջև տարվող բանակցությունների նպատակով՝ հանդիպեցին երկու երկրների ներկայացուցիչները ։ ի՜նչ հրաշք , պարզվեց , որ երկուսն էլ հայեր են ։ Հասկանալով իրավիճակի լրջությունը նրանք եկան համաձայնության և ստիպեցին երկրներին զինված ինքնաթիռները հետ կանչել ։ԵՎ այսպես ԱՄՆ ներկայացուցիչ Պողոս Իգնատյանի եւ՝ ԽՍՀՄ ներկայացուցիչ Անաստաս Միկոյանի հանդիպումով փրկվեց աշխարհը միջուկային պատերազմի վտանգից: