3 ՀԱՅԵՐ, ովքեր շոկի են ենթարկել ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ
Այսօր օվկեանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում, ազգությամբ հայ այս կանանց հաջողվել է մեծ ճանաչում գտնել՝ շնորհիվ իրենց կողմից նրբորեն մշակված և առանձնահատուկ ոճ ունեցող իրենց հագուստների: Ձեր ուշադրությանն ենք կներկայացնում նրանցից 3-ին:
Արաքս Երամյան

Այսօր Ամերիկայում գրեթե բոլորը գիտեն հայկական ծագումով ամերիկացի դիզայներ Արաքս Երամյանին, ով հանդիսանում է Araks նորաձեւության տան հիմնադիրը։ Նրա հավաքածուները յուրահատուկ ոճ ունեն եւ արժեն 2–30 հազար դոլար։
Araks ապրանքանիշի հագուստը, ներքնազգեստն ու լողազգեստները ԱՄՆ-ի և Եվրոպայի նորաձեւ կանանց զգեստապահարանի անբաժան մասն են կազմում։
Արաքսը մանկուց երազել է հագուստի դիզայներ դառնալ: Նա այս ոլորտ մուտք է գործել սկզբնական շրջանում ներքանզգեստներ մոդելավորելով: Պատճառն այն է, որ նորաձևության տան ստեղծման սկզբնական շրջանում դեկրետում է եղել և կարողացել է միայն ներքնազգեստներ մոդելավորել:
Նյու Յորքում ավարտելով հեղինակավոր Պարսոնսի դիզայնի դպրոցը, Արաքսը պրակտիկ դասընթացներ է անցել Մարկ Ջեյկոբսի մոտ, այնուհետեւ ընդգրկվել պրոֆեսիոնալ դիզայներների J. CREW թիմում։
Մի քանի տարի այնտեղ աշխատելուց հետո, Արաքսը որոշեց ստեղծել հագուստի իր ապրանքանիշը։
2000թ. ստեղծելով Araks ապրանքանիշը, նա թողարկեց ներքնազգեստի հավաքածուն, որում գլխավոր շեշտադրումը դրեց ատլասի, բամբակի, մինիմալ դետալների, նուրբ երանգների վրա։
Բացի ներքնազգեստից, 2004թ. Արաքսը թողարկեց լողազգեստների հավաքածուն, որոնց կողքով անտարբեր չկարողացան անցնել այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Ջեսիկա Փարքերը, Սքարլետ Յոհանսոնը, Մոնիկա Բելուչին և ուրիշներ:
Ստորև ներկայացնում ենք Արաքսի զգեստներից մի քանիսը:
Աիդա Չարախանի

Այս տարօրինակ ազգանունը կրող աղջիկը ազգությամբ հայ է: Նրան ևս հաջողվել է հայրենի հողերից այն կողմ մեծ ճանաչում գտնել: Աիդան ծնվել է Երևանում: Աղջկա հայրը աշխատում էր քաղաքի կարի ձեռնարկություններից մեկում, իսկ մայրը, երեխաներ մեծացնելով, միաժամանակ հագուստ էր կարում ըստ պատվերի: 1976 թվականին Չարախանիի ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես: Այնտեղ Աիդան ավարտում է արվեստի դպրոցը և ընդունվում հեղինակավոր Օտիս Փարսոնսի քոլեջը:
Մոտ 10 տարի Աիդան աշխատել է որպես դիզայներ քիչ հայտնի ատելյեում: Դրանցից մեկում նա շատ անսովոր էսքիզներ է գծել երեկոյան զգեստների համար: Աղջկա աշխատանքներն այնքան են դուր եկել տնօրենին, որ նա դրանք յուրացրել է իր համար, և աղջկան դռնից դուրս հանել: Այս դեպքը ստիպեց Աիդային լրջորեն մտածել սեփական բիզնես սկսելու մասին:
Ստորև ներկայացնում ենք Աիդայի զգեստներից մի քանիսը:

Պատրիսիա Ֆիլդ

Եվ ամենավերջում՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պատրիսիա Ֆիլդին, ում ևս հաջողվեց մեծ հռչակ վայելել ԱՄՆ-ում: Նրա երակներով երկու ժողովուրդների արյուն է հոսում՝ հայի և հույնի: Պատրիսիայի ծնողները ԱՄՆ են գաղթել հունական Լեսբոս կղզուց, երբ աղջիկը 4 տարեկան էր:
Կինը բազմիցս խոստովանել է իր արմատների մասին ամերիկյան հայտնի հեռուստաալիքներին տված հարցազրույցներում: Պատրիսիան հաջողության հասավ 70-ականների սկզբին: Հետո, երկար տարիներ նա աշխատել է որպես դիզայներ հեռուստատեսությունում՝ ստեղծելով կերպարներ մի շարք հանրաճանաչ ֆիլմերի և հեռուստասերիալների համար:
Իր մատուցած ծառայությունների համար Պատրիսիան շահեց «Էմմի» -ի երկու մրցանակ և դարձավ «Օսկար»-ի հավակնորդ: Այսօր Պատրիսիային են պատկանում Patricia Field-Hotel Venus հագուստի բուտիկները, որոնք տեղակայված են Նյու Յորքի ամենահայտնի թաղամասերում ՝ Սոհո, Բաուերի Սթրիթ և Գրինվիչ Վիլջ:
Ստորև ներկայացնում ենք Պատրիսիայի զգեստներից մի քանիսը: