Հայ աղջիկը ցնցել է ուկրաինական «Գոլոս»-ի հանդիսատեսին

 Սա առաջին դեպքը չէ, երբ հայը, ներկայացնելով մեկ այլ երկիր, իր գեղեցիկ կատարմամբ հիացնում է տվյալ նախագծի հանդիսատեսին: Դա հաջողվեց նաև Աբխազիայում բնակվող, ազգությամբ հայ Անժելա Կանզուսյանին:

Անժելան ուկրանիական  «Գոլոս» նախագծի  շրջանակներում կատարել է երգչուհի Bebe-ի «Siempre me quedará» երգը:

Հանդիսատեսին և ժյուրիի անդամները հիացմունքով լսում էին  Անժելայի հուզիչ և զգացմունքային  կատարումը: Ժյուրիիի անդամներն այնքան էիին հիացած կատարմամաբ, որ նույնիսկ մոռացել էին սեղմել կոճակը, ինչը կհաստատեր որ նա անցել է հաջորդ փուլ:

Բարեբախտաբար, կատարման միայն վերջին վայրկյանին երգիչ Դան Բալանը սեղմեց կոճակը: Իսկ Թինա Կարոլը, ով զրույցի ընթացքում աղջկան հաճոյախոսեց, թե նա ինչքան գեղեցիկ է, կատարման վերջում աղջկան ասաց. «Բարի գալուստ մեր ընտանիք»։ 

 Ի դեպ, Անժելան 24 տարեկան է, բնակվում Աբխազիայի Պշոպ գյուղում:

 Նա խոր ցավով խոստովանեց, որ երբևէ չի եղել Հայսատանում:

«Հիմա դա իմ միակ երազանքն է, քանի որ շատ եմ լսել ծննդավայրիս մասին, միայն նկարներով տեսել հեքիաթային բնություն ունեցող Հայսատանս, այնուամենայնիվ,   ինձ բախտ չի վիճակվել լինել այնտեղ», ասել է աղջիկը: