Հայ մարզիկը գերազանցեց թուրք մարզիկի ռեկորդը

Առաջին անգամ չենք ծանոթանում դեպքերի, երբ հայ մարզիկներն իրենց լավագույնս են դրսևորում ապացուցելով հայի հզոր ուժի ու անպարտելի կամքի մասին: Բազմիցս ականատես ենք եղել մեր հայորդիների՝ հատկապես սպորտի ասպարեզում գրանցած հաջողությունների: 

2021թ հոկտեմբերի 11-ին տեղի ուենցավ Վանաձորի թիվ 2 դպրոցի նոր մարզադահլիճի բացումը, որն առաձնացավ ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանի գրանցած նոր ռեկորդով: Իր հայրենի քաղաքում Զորիկ Պողոսյանը սահմանել է ոչ միայն <<Դյուցազնագիր>>-ի, այլ նաև համաշխարհային ռեկորդ: Նա, 70 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով, քայլել է 2 մետր, այնուհետև բարձրացել, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրացել:

Զորիկը կարողացել է գերազանցել թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Նա խորդրդանշել է իր փայլուն հաղթանակը՝ նվիրելով այն 44-օրյա պատերազմում անմահացած Հերոսներին՝ ի դեմս Զորիկի սան Մհեր Քոչինյանի: