Հայաստանում կատարված այս 5 հայտնագործությունները ապշեցրել են ողջ աշխարհին

  1. Մարդկային ուղեղ ՝ 6000 տարեկան

Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետին նայող քարանձավում, միջազգային գիտնականների թիմը հայտնաբերել է պղնձե դարի երեք մարդկային գանգեր, որոնցից յուրաքանչյուրը թաղված է առանձին խցում: Գանգերը պատկանել են 12-14 տարեկան աղջիկների։ Քարանձավների խոնավ կլիման օգնել է պահպանել ուղեղի մնացորդներում արյան կարմիր և սպիտակ բջիջները:

Լաբորատոր անալիզի նախնական արդյունքներն ապացուցում են, որ դա մարդկային ուղեղներից ամենահինն է, որը մինչ օրս հայտնաբերվել է աշխարհում: Իհարկե, Եգիպտոսի փարավոնների մումիաները պարունակում են ուղեղներ, բայց այս մեկը եգիպտացիներից մեծ է մոտ 1000-1 200 տարով:

2. Կաշվե կոշիկ – 5 500 տարեկան

Հայաստանի քարանձավում հայտնաբերված այս կոշիկը 1000 տարով մեծ է Եգիպտոսում Գիզայի Մեծ բուրգից և 400 տարով՝ Մեծ Բրիտանիայի Սթոունհենջից։ 5500-ամյա կոշիկը պատրաստված է կովի կաշվի մեկ կտորից, որը բաժանված է երկու շերտերի, երկտակված և երեսպատված: Այն պարունակում է խոտ: Հնագետները վստահ չէին՝ արդյոք այն ոտքը տաք պահելու համար էր, թե կոշիկի ձևը պահպանելու համար: Հայտնի չէ նաև՝ կոշիկը պատկանել է տղամարդու, թե կնոջը: Ի սկզբանե ենթադրվում էր, թե կոշիկը և դրա հետ հայտնաբերված մյուս առարկաները 600-700 տարեկան էին, քանի որ բավականին  լավ վիճակում էին: Լաբորատորիայում հետազոտելուց հետո միայն պարզվեց, որ կոշիկները շատ ավելի հին են:

Կոշիկի բացարձակ տարիքը որոշելու համար երեք նմուշներ են հետազոտվել և բոլոր երեք թեստերն էլ նույն արդյունքներն են տվել: Հետաքրքիր է, որ կոշիկը շատ է հիշեցնում ավանդական հայկական կոշիկ՝ հայտնի որպես ‹‹չարոխ››, որը դեռևս հայտնի է Հայաստանում։

Ի դեպ, այն երբևէ հայտնաբերված ամենահին կաշվե կոշիկն է աշխարհում:

3. Երկնային աստղադիտարան — 7 500 տարեկան

‹‹Քարահունջը››-ը կամ ‹‹Զորաց քարեր››-ը (նաև հայտնի է որպես հայկական Սթոունհենջ, սակայն Քարահունջը ավելի հին է, և ենթադրվում է, որ Սթոունհենջ բառը վերցրել են հենց հայերենից, քանի որ սթուն թարգմանաբար նշանակում է քար) մեգալիթյան քարե շրջան է, որը գտնվում է Երևանից մոտ 200 կմ հեռավորության վրա՝ Սիսիան քաղաքից ոչ շատ հեռու:

Անվանումը առաջացել է քար և հունջ (ձայն) բառերի միավորումից, որը նշանակում է ‹‹երգող քարեր››: Ենթադրվում է, որ կառույցը աստղադիտարան է, քանի որ ժայռի մեջ փորված խորհրդավոր անցքերը մատնացույց են անում տիեզերական մարմիններ, ինչպիսիք են արևը, լուսինը և աստղերը:

Այն համարվում է ամենահին հայտնի Երկնային աստղադիտարանը՝ լինելով Սթոունհենջից հին ավելի քան 2000 տարով:

4. Գինեգործական ձեռնարկություն-6 100 տարի

Հայաստանի հարավում գտնվող քարանձավում միջազգային հնագետների թիմը խաղողի հնեցման համար գինու տակառներ են գտել։ Այս վայրում հայտնաբերվել են պահեստավորման անոթեր, խմելու գավաթներ և խաղողի որթատունկեր, կեղևներ և սերմեր:

Ենթադրվում է, որ պղնձի դարի գինեգործներն իրենց գինին պատրաստում էին հին եղանակով՝ օգտագործելով իրենց ոտքերը։ Խաղողի հյութը լցվում էր տակառ և որոշ ժամանակ պահվում այնտեղ։ Այնուհետև գինին լցվում էր սափորների մեջ և պահվում քարանձավային չոր պայմաններում՝ իդեալական գինու պատրաստման համար: Այն անվանվել է կարևոր և եզակի, քանի որ այն ցույց է տալիս գինու լայնածավալ արտադրությունը դեռևս հին ժամանակներում, իսկ հայկական լեռնաշխարհը համարվում է խաղողագործության հայրենիք։

5. Մարտական ձիեր-4 500 տարի

Հայ հնագետները հայտնաբերել են հնագույն գերեզման, որը պարունակում է մեծ քանակությամբ զոհաբերված կենդանիների մնացորդներ, որոնց թվում են մարտական ձիեր: Դանք վարժեցված են եղել և օգտագործվել են ռազմական նպատակներով:

Այդ գտածոն թվագրվում է մ.թ.ա. 26-25-րդ դարերով, և դա ձիու ամենահին մնացորդներն են, որը մինչ օրս հայտնաբերվել են։ Այն կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Արևմտյան Ասիայի համար։

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում հայտնաբերվել են ձիերի պղնձե սանձիկներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերին և վկայում են ուշ բրոնզեդարյան մեծ հեծելազորի գոյության մասին։ Ամենակարևորներից մեկը Ստեփանավան քաղաքից ոչ հեռու գտնվող Լորիբերդում հայտնաբերված կառքի բրոնզե մոդելն էր։