Ո՞վ է այն հայը, ում նույնիսկ երեխաներն են ուզում տեսնել

Եթե մի օր բողոքես Աստծուն, որ նա քեզ ստեղծել է 160սմ հասակով, հիշի՛ր Արշավիրն, ով դժվարությամբ է անցնում նորմալ հասակ ունցող մարդկանց համար բարձր համարվող դռնով:

 Իսկ ո՞վ է Արշավիրը:

Նա ոչ միայն  Հայաստանի, այլ նաև ամբողջ  Կովկասի ամենաբարձրահասակ հայն է, ով  ապրում է Արարատի մարզի Ջրաշեն գյուղում։

Արշավիր Գրիգորյանը քսաներեք տարեկան է, ունի 2,3 մ հասակ եւ 125 կգ քաշ։ Հագնում է 55 համարի կոշիկ։ Պատվեր է տալիս, այդ չափսի կոշիկ չեն արտադրում լայն շուկայի համար։ Իսկ հագուստ ընտրում է ամենամեծ չափսը՝ xxxxxl, այն էլ փոքր է գալիս։
Մեր հսկան հարմար աշխատանք չի գտնում։ Դրան խանգարում է նաև իր անսովոր հասակը։ Դժվարությամբ է օգտվում հասարակական տրանսպորտից եւ հաճույքով չի տանում ընդգծված հետաքրքրությունն իր նկատմամբ։ Բայց բարյացակամ է եւ շփումներից չի խուսափում։
Արշավիրի ընտանիքում բոլորն են բարձրահասակ, սակայն ոչ այնքան, որքան ինքն է։ Եղբայրը, որ այժմ ծառայում է հայկական բանակում, ունի 1,8 մ հասակ։

Արշավիրը հարցազրույցներից մեկի ժամանակասել է, որ շատ հպարտ է, որ բարձրահասակ է:

Դե այս կյանքում գրեթե հեշտ բան չկա, ամեն ինչն էլ իր բարդությունն ունի,առավելևս իմ պարագայում։ Աշխատում եմ ինչքան հնարավոր է զերծ մնալ ցածր տեղերից, քիչ օգտվել մեքենաներից, երկար ճանապարհ չգնալ մեքենայով, հաճախակի օգտվում եմ ավտոբուսներից, քանի որ ավելի հարմար է:

 Արշավիրին նույնիսկ հայ երեխաներն են ցանկանում տեսենել: Այս առնչությամբ նա մի հետաքրքիր պատմություն է պատմել:

Երբ Հայաստանում աշխատում էի որպես փրկարար, որոշ երեխաներ ցանկանալով ինձ տեսնել` զանգում են 911 ու ասում, որ տվյալ հասցեում հրդեհ է: Այդ օրը լինելով իմ հանգստյան օրը խմբի տղաներ են հասնում դեպքի վայր ու տեսնում, որ հրդեհ չկա: Երեխաներն ասել են` այդպես ենք արել, որ Արշավիրին տեսնեինք: