ՏՈԼԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ է. երբ հայերը տոլմա էին փաթաթում, դուք անգամ անուն չունեիք, ՔՈՉՎՈՐՆԵՐ
Այն, որ տոլման հայկական ուտեստ է, մենք սովորել ենք դեռ մանուկ հասակից: Ադրբեջանցիները, սակայն, առիթը բաց չեն թողնում աշխարհին ասել, թե իբր տոլման ադրբեջանական ուտեստ է: Դրանք երևի մոռացել են, որ երբ հայերը տոլմա էին փաթաթում, իրենց քոչվոր ցեղն անգամ անուն չուներ:

Ադրբեջանցիները շատ լավ գիտեն, որ տոլման հայկական խոհանոցի զարդն է, և մեր տուրիստական գրավչություններից մեկը, ուստի փորձում են այն իրենցով անել, որպեսզի ամեն կերպ վնասեն մեր երկրին: Հենց այս պատճառով պետք է շատ խոսել այս մասին, պետք է տարածել նման նյութերը անխնա կերպով, որ ողջ աշխարհը տեսնի և իմանա, որ տոլման ՀԱՅԿԱԿԱՆ է:

Ժամանակին այս մասին լրագրողների հետ զրույցում խոսել է նաև «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նա մի շատ հետաքրքիր միտք է արտահայտել: Մամուլյանը հարց է հնչեցնում. «Ինչու՞ թշնամին չի պնդում, որ բաստուրման իրենցն է, որովհետև բաստուրման իրոք քոչվոր ժողովուրդներին պատկանող կերակրատեսակ է, և իրենցն է»։ Մամուլյանը նշում է, որ իրենք ուսումնասիրել են և պարզել, որ տոլմա բառը առաջացել է տոլի բառից, որը նշանակում է խաղողի տերև։ «Եվ մենք դրա ապացույցը ունենք։ Մեղրիում մի կերակուր է շրջանառվում, որը կոչվում տոլմա խաշու և տոլմայի հետ կապ ունի այնքանով, որ խաղողի մատղաշ տերեւով ապուր է։ Եվ վերջապես Դալմայի այգիներ, որը նշանակում է խաղողի այգիներ։ Սա նշանակում է, որ տոլմա բառը հայկակն բառ է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ տոլման հայկական խոհանոցում համարվում է պատվավոր ուտեստ, նրանով հյուրասիրում են օջախի հյուրերին՝ ցուցադրելով իրենց հարգանքը հյուրերի նկատմամբ: