Ո՞վ է այն Հայը, որ մասնակից է եղել առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին
Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրները հայտնի են ԽՍՀՄ միջուկային զենքի ստեղծման գործում ունեցած դերակատարմամբ: Երևանի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման պատիվը ևս նրանց է պատկանում։ Եղբայրները մեծ ավանդ ունեցան Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ստեղծման գործում: Նրանք ստեղծեցին նաև Արագածի վրա գտնվող առաջին արագացուցիչը:

Փաստեր կան այն մասին, որ 1940-ական թվականներին ամերիկյան հետախուզությունը ընկած էր Ալիխանյան եղբայրների հետևից։ Պատճառն այն էր, որ Աբրահամ Ալիխանովը Իգոր Կուրչատովի հետ մասնակցել էր ԽՍՀՄ-ում առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին և որ Երևանի մերձակայքում ատոմային հետազոտությունների ինստիտուտ էր տեղակայված երկու հայ եղբայրների կողմից։ Ալիխանյանը գործունեություն է ծավալել նաև Հայաստանից դուրս. Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը ստեղծվել է հենց նրա ջանքերով:
Հայտնի ֆիզիկոսը բազմաթիվ հետազոտությունների և հայտնագործությունների հեղինակ է: Նա առաջինն է նշել տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում: