«Մաշտոցը վերականգնել է հայոց գրերը». Պ. Հերունի

Այսօր շատերս կարծում ենք, թե Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը: Այդ մասին վկայող փաստեր կան, շատ գիտնականներ են խոսում ու անդրադառնում սրան՝ հաստատելով տեսակետը՝ հղում անելով պատմիչներին, ովքեր ապրել են այդ ժամանակահատվածում:

Սակայն ինչպես Պարիս Հերունին է կարծում, Մաշտոցը ոչ թե գրել, այլ վերականգնել է հայոց այբուբենը, որը գոյություն ուներ ավելի վաղը:

mersop mashtoc

Ըստ նրա, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելուց հետո տեղի է ունեցել մեծ աղետ: Այդ աղետի բնույթն այն էր, որ ոչնչացվել էին բոլոր նախաքրիստոնեական տաճարները, որոնցում էլ գրքերն էին՝ գրված հայերենով:

Եվ Մաշտոցն էլ հետագայում ստիպված եղավ ոչ թե ստեղծել, այլ վերականգնել այրված հայոց գրերը:

Հերունին ասում է, որ սա հստակ փաստ է, քանի որ հույները վերցրել են քրիստոնեությունը հայերից՝ հայերենով: Եվ այդ է պատճառը, որ նրանց այբուբենը նման է հայկական այբուբենին: