Գերմանիա անունը Արմենիայի տարատեսակ է
«Հայերը և հնագույն Հայաստանը» աշխատության մեջ այս մասին պնդում է Պարիս Հերունին:
Ընդհանրապես, ըստ նրա, գերմանական մեծ ցեղերի առաջնորդները հենց հայեր են եղել: Նրանց անուններն են անգամ եղել հայկական: Օրինակ՝ Արմեն, ինչը նշանակում է «արևային ժողովրդից սերող» կամ Արման, ինչը նշանակում է «արևային մարդ»:
Ըստ Հերունու՝ Գերմանիան ստեղծել է հայ Արմինիուսը, ով առաջնորդում էր գերմանական համարվող չերուսկի ցեղախումբը: Նա ջախջախել է հռոմեական բանակը: Այս ճակատամարտում հաղթանակի արդյունքում էլ մ.թ.ա. 9-րդ դարում ստեղծել է իր պետությունը: Պետությունը, բնականաբար, կոչվել է առաջնորդի անվամբ, ինչը հաճախադեպ էր նախկինում:
Հենց այդ անունն է՝ Արմինիուս՝ Արմեն, որ հետագայում ձևափոխվելով դարձել է «Գերման»: Այս փոփոխությունն է փոխել երկրին տված անունը՝ Արմենիայից դարձնելով այն Գերմանիա: