«Նա 15 տարեկան էր, երբ նրա վրա հարձակվեցին մի խումբ խուլիգաններ և նրան ծեծելով՝ վզից ծանր քար կապեցին և նետեցին լիճը». ՀԱՅ սուպերհերոսի պատմությունը


Շավարշը 15 տարեկան էր, երբ նրա վրա հարձակվեցին մի խումբ խուլիգաններ և նրան ծեծելով՝ վզից ծանր քար կապեցին և նետեցին լիճը։

Նա սկսեց տեղափոխել իր մարմինը ջրի տակ, որի շնորհիվ կարողացավ ազատվել ձեռքի պարաններից ու քարից և դուրս գալ մակերևույթ։ Հարցազրույցում նա ասել է, որ եթե քարն ավելի ծանր լիներ, նրան չէր հաջողվի դուրս գալ ջրից:
Այդ պատահարից հետո Շավարշը որոշում է լողալ սովորել: Նա այնքան տաղանդավոր էր, որ սկսեց մրցել պրոֆեսիոնալ մակարդակում։ Հայաստանի չեմպիոն է դարձել 17 տարեկանում՝ առանց մարզչի լողալ սովորելով։ Նա սկսեց հաղթել իր հայտնի հասակակիցներին, սակայն ազգային հավաքականից դուրս մնաց մարզիչների անարդարության պատճառով։

Հաղթահարելով այդ ծանր ժամանակները՝ նա 6 ամսվա ընթացքում դարձավ «Խորհրդային Միության սպորտի վարպետ», 8 ամիս անց դարձավ» միջազգային կարգի վարպետ», 12 ամսվա ընթացքում դարձավ Խորհրդային Միության չեմպիոն և 14 ամսվա ընթացքում դարձավ Եվրոպայի չեմպիոն ՝ գերազանցելով համաշխարհային ռեկորդը:
Կիևում իր մրցումների ժամանակ նա մահից է փրկվել, երբ մրցակիցը բացել է նրա թթվածնային բալոնը, որպեսզի Շավարշին հանի մրցակցությունից: Այնուամենայնիվ, Շավարշը շարունակել է լողալ և կորցնելով թթվածինը՝ ստիպված է եղել շնչել 75 մետրի վրա։ Պայքարելով մինչև վերջ՝ նա կորցրեց գիտակցությունը, բայց և հաղթեց մրցույթում:
Մի քանի անգամ Շավարշը իրեն վտանգի է ենթարկել մարդկանց կյանքերը փրկելու համար:1974 թվականին, երբ Շավարշը առավոտյան ավտոբուսով գնում էր լողավազան, վարորդը կորցրել է ավտոբուսի նկատմամբ վերահսկողությունը և քիչ էր մնում ավտովթարի ենթարկվեր, երբ Շավարշը, արագորեն մոտենալով վարորդական նստատեղին, կարողանում է ավտոբուսը ղեկավարել և փրկվել դժբախտ պատահարից։ Այդ ճակատագրական օրը նա փրկեց 30 մարդու, այդ թվում ՝ ինքն իրեն։


Երկու տարի անց նա իր սովորական վազքն էր կատարում Երևանում, երբ 92 ուղևոր տեղափոխող մեծ տրոլեյբուսը ճանապարհից դուրս թռավ և ընկավ սառցե ջուրը մոտ 10 մետր խորությամբ: Առանց մի վայրկյան անգամ տատանվելու՝ Շավարշը նետվեց ջուրը՝ մարդկանց փրկելու համար։ 10 մետր խորությամբ սուզվելով՝ Շավարշը ոտքերով ջարդեց տրոլեյբուսի ապակին՝ արդյունքում ստանալով մի շարք վնասվածքներ։ Մեկը մյուսի հետևից նա փրկեց 20 մարդու կյանք: Նա մոտ 20 րոպե անց է կացրել սառը ջրում և սուզվել է մոտ 30 անգամ: Նրա եղբայրը՝ Կամո Կարապետյանը, նույնպես լողորդ էր, հոգ էր տանում վիրավորների մասին, երբ Շավարշը նրանց դուրս էր հանում ջրից: 30-րդ անգամ սուզվելուց հետո Շավարշը կորցրել է գիտակցությունը։

Այս խիզախ արարքը նրան թանկ արժեցավ, նա ծանր հիվանդացավ 2-կողմանի թոքաբորբով և արյան վարակմամբ: Բժիշկները վստահ չէին, թե արդյոք կառողջանա Շավարշը։ Նրա կյանքը մազից էր կախված, նա անգիտակից վիճակում էր 46 օր:

Շավարշը վերջապես ապաքինվեց,բայց նրա մասնագիտական կարիերան ավարտվեց: Մրցելով վերջին անգամ՝ նա իր 11-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ֆիզիկական և հոգեբանական վնասվածքների պատճառով նա ստիպված էր հեռանալ սպորտից: Դրանից հետո նրա մոտ ուժեղ զզվանք է առաջացել ջրի նկատմամբ, և նա սկսել է աշխատել էլեկտրոնիկայի գործարանում:

Իր սխրագործությունների համար նա պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով: