Իրականում ի՞նչ տարածքներ էր ընդգրկում Հին Հայաստանը

Տարբեր տեսակետներ կան՝ կապված Հին Հայաստանի աշխարհագրական տվյալների հետ:

Դրանցից ամենահետաքրքիրներից մեկը Պարիս Հերունու տեսակետն է: Նա փորձել է պարզել, թե ինչ տարածքներ էր ընդգրկում Հին Հայաստանն իր աշխարհագրությամբ:

Այսպես, ըստ նրա, Հայաստանը նախ ընդգրկում էր Կովկասը՝ Արարատ ու Արագած սարերի շուրջ գտնվող տարածքներով, այժմյան Սյունիքի, Արցախի, Վարդենիսի և այլ շրջաններով, Սև ու Կասպից ծովերի ափերով:

qartez

Նաև ընդգրկում է Հայկական Լեռնաշխարհը՝ Սիփան, Նեմրութ, Նպատ և այլ սարերով, Քարուտի, Քայթի, Կորդուքի, Հայկական Տավրոսի, Բարձր Հայքի և այլ լեռնաշղթաներով, Ուրմիա ու Վան լճերով:

Ընդգրկում է Միջագետքը՝ Բաբելոնի, Շումերի, Փյունիկիայի տարածքներով Պարսից ծոցով, Միջերկրական ծովով:

Ընդգրկում է Փոքր Ասիան՝ Բարձր ու Փոքր Հայքերով,Կիլիկիայով, Սև, Միջերկրական ու Էգեյան ծովերով:

Ընդգրկում է նաև Միջերկրյան ծովի արևելյան մասը, ուր գտնվում են Փյունիկիան, Պաղեստինը, Լիբանանն ու Սիրիան: