Ինչո՞ւ էին Թուրքիայի, Իրանի և արևելյան այլ երկրների կանայք նախանձում հայ կանանց

Հետաքրքիր օրինաչափություն կա նրանում, որ Իրանում, Թուրքիայում և արևելյան մի շարք այլ երկրներում առաջին դերասանուհիները, պարուհիները և երաժիշտները հայուհիներ էին: Նրանց օրինակ բերելով՝ մահմեդական կանայք վիճարկում էին սոցիալական նախապաշարմունքը, որ բեմը համարվում էր խայտառակություն:

Ապրելով իսլամական պետություններում, գտնվելով նույն անհավասար սոցիալական դիրքում, ինչ մահմեդական կանայք, այնուամենայնիվ, հայ կանայք 19-րդ դարի վերջին և 20 -րդ դարի սկզբին համարձակություն ունեցան բեմ բարձրանալ, խաղալ ֆիլմերում և հրապարակավ կատարել երգեր և պարեր:

Հատկապես 19 -րդ դարի կեսերին ազգային զարթոնքից հետո, նրանք սկսեցին կրթություն ստանալ և աստիճանաբար ներգրավվեցին ազգային և հասարակական կյանքում:

Իր ճանապարհորդական գրառումներում՝ 19-րդ դարի 70-ականներին, շվեդ ճամփորդագիր Սվեն Հեդինը Իրանում ապրող հայ կանանց մասին գրել է հետևյալը. «Հայ կանայք շատ գեղեցիկ և հմայիչ են: Մինչ պարսիկներից անհնար է լսել մեկ բառ, հայ կանայք երբեմն կարող են շփվել ֆրանսերենով, նրանք բաց են և շփվող»:

Այսպիսով, Թուրքիայի, Իրանի և արևելյան այլ երկրների կանայք նախանձում էին հայ կանանց, քանի որ նրանք հարգված էին և գիտեին իրենց իրավունքները: