Ինչու՞ էր Բայրոնը այդքան սիրում հայերին և հայոց լեզուն

Անգլիացի գրող, բանաստեղծ Ջորջ Բայրոնը Եվրոպայի մեծագույն գրողներից մեկն է: Նրա ստեղծագործություններից ամենահայտնին Դոն Ժուան պոեմն է, որը թարգմանվել է տասնյակ լեզուներով և բեմադրվել շատ ու շատ երկրներում:

Ջորջ Բայրոնը միշտ էլ ներքին հետաքրքրություն և համակրանք է ունեցել հայերի և Հայաստանի հանդեպ: 1816 թվականին Սբ. Ղազար համայնք այցելության ժամանակ հայերը նրա վրա մեծ տպավորություն են թողնում իրենց տաղանդով և բարությամբ: Բայրոնը նշում է, որ այնտեղ մարդիկ չափազանց մաքուր և աստվածասեր են, և այդ վայրը մեկ ուրիշ աշխարհ է՝ բոլորից տարբեր և իսկական:

byron

Այնուհետև, Բայրոնը սովորում է հայոց լեզուն, որն անվանում է Աստվածների լեզու: Նրա խոսքով՝ հայերենը այն լեզուն է, որով խոսել են աստվածները, իսկ Հայաստանը նրանց հայրենիքն  է: Չնայած հայոց լեզվի բարդությանը Բայրոնը պատվով հաղթահարում է իր առջև դրված խնդիրը: Հետագայում, նա նույնիսկ ստեղծում է անգլերեն-հայերեն բառարան:

Մեծն գրողը կարծում էր, որ Հայաստանը շատ դաժան և տառապալի ճակատագիր է ունեցել, սակայն այն պետք է կարողանա մնալ ամենահետաքրքիր երկրներից մեկը աշխարհում: Իսկ հայերենն անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել և ընկալել նրա ամբողջ գրավչությունն ու նրբությունը: