Միայն իմանաք, թե ով է մեծացրել ու կրթել ամերիկյան համակարգչային հանճար Սթիվ Ջոբսին. նա ՀԱՅՈՒՀԻ է
Երբ Փոլ Ջոբսին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ազատ արձակեցին առափնյա պաշտպանության ծառայությունից, նա խաղադրույք կատարեց իր գործընկերների հետ: Սան Ֆրանցիսկոյում Ջոբսը գրազ եկավ, որ իր համար կարող է կին գտնել ընդամենը 2 շաբաթում: Գերազանց վիճակում, ավելի քան 180սմ հասակ ունեցող, համարձակ դաջվածքներով, նա շատ նման էր այն ժամանակվա հայտնի դերասան Ջեյմս Դինին: Փոլին հաջողվեց գրավել ազգությամբ հայ աղջկան՝ Կլարային: Նա սկսեց հանդիպել և տաս օր անց՝ 1946 թվականի մարտին, Ջոբսը ամուսնացավ նրա հետ:

Իսկ ո՞վ է Կլարան: Բոլորիս կողմից հայտնի համակարգչային հանճար Սթիվ Ջոբսին մեծացրել ու կրթել է հենց նա՝ Կլարա Հակոբյանը, ով ծնվել է Նյու Ջերսիում, և նրա ծնողները ժամանել են այնտեղ՝ փախչելով Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության դաժան գործողություններից:
Կլարան և Փոլը երկար ժամանակ չեն կարողացել երեխաներ ունենալ և միայն 1955 թվականին՝ 9 տարվա ամուսնությունից հետո, նրանք որոշեցին երեխա որդեգրել:
Իր կենսաբանական ծնողների համար Սթիվն անցանկալի երեխա էր։ Երբ նա ծնվեց, նրանից հրաժարվեցին ու տվեցին քալիֆորնիական երիտասարդ ընտանիքին։ Այդ շրջանում Կլարան աշխատում էր որպես հաշվապահ, իսկ Ջոբսի հայրը որպես մեխանիկ աշխատում էր մի ընկերությունում, որն արտադրում էր լազերային սարքավորումներ։ Հենց հայրը որդուն ծանոթացրեց էլեկտրոնիկային, համակարգչային տեխնիկային և նոր սարքավորումներին, որոնք հետագայում անդրադարձան Ջոբսի կարիերայի վրա։

Ջոբսը վաղ տարիքից գիտեր, որ որդեգրված է: Նա հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է:
Երբ 6 տարեկան էի, իմ ծագման պատմությունը պատմեցի մեր հարևանուհուն և նա ինձ հարցրեց. այսինքն քո իսկական ծնողները քեզ չե՞ն սիրել… այդ ժամանակ մոտեցավ մայրս ու ասաց ինձ, որ ես յուրահատուկ եմ ու նրանք են իմ ընտանիքը:
Սթիվ Ջոբսին դուր չէր գալիս, երբ Փոլին և Կլարային անվանում էին «որդեգրող», նա ինքը նրանց միշտ համարել է իսկական ծնողներ և այդ կապակցությամբ ասել՝ «Փոլն ու Կլարան 1000 տոկոսով իմ ծնողներն են»:
