Ովքե՞ր էին Սևանա Լճի հատակում նշանվողները

Սիրո իքնատիպ խոստովանություն անելու շատ տարբերակների ենք ականատես եղել: Բայց երևի շատերս կզարմանանք, երբ իմանաք, թե ինչ գեղեցիկ նշանադրություն է եղել, այս անգա Սևանա լճի հատակին:

Սիրաս Հակոբյանն իր սիրելիին անակնկալ է պատրաստել ու օգնության կանչել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանին։

Zuyg

Շուրջ մեկ ամիս Սիրասը շրջելով Սևանի ափերով ու նկարահանելով թռչնի բարձրությունից՝ ամենագեղեցիկ ափն է ընտրել, ամեն բան արել հմտանալու համար, որպեսզի սուզման ժամանակ շատ իքնավստահ լինի նշանածի առաջ: Հուլիսի 11-ն իսկապես անմոռանալի եղավ նրա ու Անի Արիստակեսյանի կյանքում։ Երիտասարդ զույգի ընտանեկան միության առաջին վկան Սևանն էր, ու այս գեղեցիկ քայլով Սիրասը ևս մեկ անգամ փորձեց ցույց տալ այն սերը, որ տածում է Անի հանդեպ: Եթե դուք ես պատրաստվում եք նշանվել, կամ ամուսնանալ, ապա ամեն բան արեք այդ օրը ձեր ինքնատիպությամբ փայլելու համար: