Միայն իմանաք, թե ինչով է Սևանա լիճը աշխարհում դարձել միակը

Տարածաշրջանի մարգարիտը՝ Սևանա լիճն աշխարհում միակ վայրն էր, որտեղ ապրում ու բազմանում էր ազնվական ձկնատեսակը։ Համեղ և օգտակար սաղմոնազգի այդ ձկնատեսակին անվանեց Իշխան։ Եթե չգիտեք, ապա ասենք, որ ժամանակին Սևանում ապրում էր Իշխան ձկան 4 ենթատեսակ․ ամառային իշխան, գեղարքունի, ձմեռային իշխան և բոջակ։

Ցավոք, մեր անհետևողական ու անսրտացավ մոտեցման արդյունքում անհետացան Ձմեռային բախտակն ու Բոջակը։ Հայ և ռուս գիտնականներն առաջին անգամ գենային ինժեներիայի օգնությամբ փորձում են կենդանություն տալ ազնվական անհետացած ենթատեսակին։

sevan

«Վերացած ենթատեսակներից «Բոջակը» եղել է փոքր տեսակ, իսկ «Ձմեռային բախտակը» իսկական Իշխանն է՝ կարմիր մսով։ Լճի մակարդակն իջնելու պատճառով այս երկու ենթատեսակի ձվադրավայրերը չորացել են։

Առաջին քայլով գիտնականները բացահայտելու են Իշխանի գենոմը։ Դա անելու են ռուս գործընկերների հետ, Ռուսաստանի Կուրչատովի անվան ինստիտուտում։ Ձկան գենոմի հայտնաբերումը բավականին ծախսատար աշխատանք է և առաջին անգամ ձկան այդ գենոմը բացահայտվել է։ Ինչն է հետաքրքիր, որ այդ գենոմը լիովին հայտնաբերվել է սաղմոնի մեջ։  Երկրորդ քայլով պետք էր առանձնացնել այն յուրահատուկ գեները, որոնք պատկանում են հե՛նց ձմեռային բախտակին»,- ասում է Գաբրիելյանը։