Սֆինքսը կառուցել են հայերը
Պարիս Հերունին կարծում է, որ հայերը Եգիպտոսում եղել են մոտ 12000 տարի առաջ, և հենց նրանք էլ կառուցել են Մեծ Սֆինքսը: Հիշեցնենք, որ Մեծ Սֆինքսը այժմ համարվում է երկրի վրա գտնվող ամենահին ժայռաքանդակը: Քանդակը առյուծ է՝ մարդու գլխով:
Հերունին կարծում է, որ Սֆինքսը կանգնեցվել է հայկական գլխավոր Աստծո՝ Արի պատվին, քանի որ դրա հայացքն ուղղված է դեպի արևելք:
«Առյուծը նայում է Առյուծին»,- գրում է Հենքոքը՝ նկատի ունենալով այն, որ Սֆինքսը նայում է Արեգակին, որ գտնվում է կենդանակերպի՝ առյուծի համաստեղությունում: «Նաև ծագող Արեգակին՝ տարին երկու անգամ»,- իր հերթին ավելացնում է Հերունին:
Ըստ նրա՝ Սֆինքսը կառուցվել է՝ հավերժացնելու երկրի առանցքի պրեցեսիայի կամ Գիշերահավասարների Տիեզերական մեծ ժամացույցի գոյությունն ու հայտնագործությունը հայերի կողմից: