Ի՞նչ նոր նշանակություններ ունեն տղաների հայկական 10 անունները
Բոլոր անունները, թվում է, արդեն ստացել են իրենց նշանակությունները: Մարդիկ անուններ են ընտրում՝ ելնելով դրանց նշանակություններից ու իմաստներից: Նրանք իրենց երեխաներին անվանում են՝ ընտրելով, թե որ անվան նշանակությունն է ավելի մոտ իրենց:
Պարիս Հերունին, սակայն, իր յուրովի մեկնաբանությունն է տվել նաև հայկական անուններին՝ դրանցում տեսնելով յուրօրինակ նշանակություն: Այս նյութում կանդրադառնանք հատկապես տղաների անունների մեկնաբանությանը:
Արամ= ար- ամ= Ար-ի զավակ
Արման = ար- մ- ան= Ար-ի մարդը
Արմեն= ար- մեն (ք)
Արա= ար- ա= Ար-ի (տված) կյանք
Արեգ= ար- ե- գ= Ար-ի նման գեղեցիկ լինել
Արշակ= ար- շ- ակ= արևով լի աչք
Դավիթ= դ- ա- վ- ի- թ= ունակ մարդ ուղիղ կյանքի մեջ
Վահագն= վ- ահ- ա- գն= դեպի վտանգը գնացող (հերոս, չարի ոչնչացնողը)
Միաս= մին- աս= արտոնյալ խոսող (նախագահ)
Ազատ= ազ-ատ= ի սկզբանե անջատ, անկախ