Առաջին հայ կինը, ով ծառայեց ԱՄՆ ռազմածովային ուժերում

Այս կինը ԱՄՆ ռազմածովային նավատորմի առաջին հայ կինն է, ով դարձել է առաջին կին գերագույն գլխավոր ավագ: Նա արժանացել է E-9 կոչման:

Աննա Տեր-Վարդանյանը, ով ծնվել և մեծացել է Ամերիկաի Միչիգան նահանգում, արմատներով հայ է: Դպրոցն ավարտելուց հետո Աննան ծառայել է Կանանց օդային օժանդակ կորպուսում (WAAC): Այնուհետև, որոշակի խնդիրների պատճառով՝ նա հեռացել է կորպուսից և միացել Կանայք արտակարգ իրավիճակներում կամավոր ծառայությանը (WAVES)։

anna ter vardanian

Երբ սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը, Աննան և իր ընտանիքի անդամները կամավորագրվեցին և պատրաստ էին ծառայել ԱՄՆ զինված ուժերում: Աննայի քույրը ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը զորագրվել և հսկում էր ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածը: Մայրը ևս ուզում էր միանալ նրանց, սակայն նա որոշեց իր օգնությունը ցուցաբերել տանից և զինվորագրվեց Կարմիր խաչում:

Այդ տարիներին ԱՄՆ բանակում շատ քիչ կանայք էին զինվորագրված, իսկ Աննան առաջին կինն էր, ով ծառայեց նավատորմում և ունեցավ բազմաթիվ հաջողություններ: Նրան են շնորհվել շատ ու շատ պարգևներ և մեդալներ, որոնցից են՝ Անբասիր ծառայության մեդալ, Ամերիկյան կամպանիայի մեդալ, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ, Ազգային պաշտպանական ծառայության մեդալ:

anna der vardanian

Իսկապես, անբացատրելի է մեր՝ հայերիս դերը աշխարհի պատմության մեջ: Մենք կարող ենք հպարտանալ մեր հայրենակիցներով, ովքեր տարբեր ոլորտներում ցուցաբերում են խիզախություն և բարձր պահում հայի անունը: