Այս հայ երիտասարդը ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա. Կարդացեք և օրինակ վերցրեք

Կարենը, ով ծնվել և մեծացել է Կանադայում, արմատներով հայ է: Չնայած այն փաստին, որ նա ապրում է իր ընտանիքի հետ և բավականին ապահովված է, նա անդադար աշխատում է իր վրա և ձգտում է ավելիին:

Կարենը մանկուց սիրում էր պատրաստել: Անգամ երբ տան անդամները և հատկապես մայրիկը աշխատանքի էին լինում, նա պատրաստում էր ընթրիքը և սպասում մյուսների գալուն: Սկզբնական շրջանում նա երբեմն այրում էր ուտելիքը, երբեմն կիսաեփ էր թողնում, սակայն բոլորը գովում էին նրան և ավելի ոգևորում:

tolma

Երբ արդեն 16 տարեկան էր, Կարենը ցանկանում էր աշխատանք գտնել և զբաղվել իր սիրելի գործով: Սակայն քանի որ նա անփորձ էր և չուներ որևէ կրթություն, նրան ոչ ոք չէր ընդունում աշխատանքի: Սկզբում տղան շատ էր ընկճվում և նրան թվում էր, թե իր երազանքը այդպես էլ անկատար կմնա, սակայն եղավ անսպասելին…

Օթավայի հայտնի ռեստորաններից մեկի տնօրենը Կարենին հնարավորություն տվեց պատրաստել մի ուտեստ, և եթե ուտեստը նրան դուր գար, ապա Կարենը կընդունվեր աշխատանքի: Բավականին պատասխանատու պահ էր տղայի համար, քանի որ նա պարտավոր էր իրեն դրսևորել լավագույնս և արդարացներ բոլորի սպասելիքները:

Այսպես, նա որոշում է պատրաստել հայկական տոլմա, սակայն իր ձևով և ուրույն ոճով: Ռեստորանի տնօրենը պարզապես բառեր չի գտնում, երբ ուտում է տղայի պատրաստածը: Նա կարծեսհայացքով հասկացնում է, որ Կարենը արդեն ընդունված է իր մոտ աշխատանքի:

Սկզբում՝ պարզապես խոհարար, ավելի ուշ արդեն՝ շեֆ խոհարար… Իսկ հիմա Կարենը ունի իր սեփական սրճարան-ռեստորանը, որտեղ նաև ներառված է հայկական խոհանոցը՝ իր անզուգական համով և հոտով: Ռեստորանը գրավում է ոչ միայն տեղացիներին, այլ նաև այն անտարբեր չի թողնում տուրիստներին և օտարերկրացիներին:

Փաստորեն, իսկապես հնարավոր է զբաղվել սիրած աշխատանքով, վաստակել գումար և չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ հասնել այդքան սպասված երազանքին: Մենք հպարտանում ենք մեր հայ երիտասարդով և մաղթում ենք նրան նորանոր հաջողություններ: