Այս հայ կինը ցեղասպանության մասին 9 գիրք է գրել. նրան չիմանալն ԱՄՈԹ Է

Հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Հովհաննեսի Աբգարը (Անահիտ Աղաբեկյան) ծնվել է 1859թ-ի հոկտեմբերի 12-ին: Նրա ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, նաև՝ Կալկաթա, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։

1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի (Աբգարյան) հետ, որի ընտանիքը նույնպես Հնդկաստան էր գաղթել Պարսկաստանից:

Ճապոնիայում ծնվեցին նրանց հինգ երեխաները, որոնցից երկուսը մահացան վաղ հասակում։ 1891 թվականին ծնվել է Դիանայի առաջնեկը՝ Ռոզը, հետո որդին՝ Միքայել կրտսերը, իսկ 1896 թվականին՝ Ռութը։ 1906 թվականին՝ ամուսնու հանկարծակի մահից հետո, ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաաշխույժ նավահանգստային քաղաքը` Յոկոհամա, որտեղ Դիանան բացել է վաճառատուն, որն առևտուր էր իրականացնում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։

Ճապոնիայում գտնվելու տարիներին, Դիանա Աբգարն իր մեջ բացահայտեց վեպեր գրելու տաղանդը, 1882 թվականին հրապարակվեց նրա առաջին «Սուսաննա» վեպը, իսկ մի քանի տարի անց լույս տեսավ «Պատմություններ հայրենիքից» վեպը, որտեղ նա նկարագրում էր ճապոնացի ժողովրդի կյանքը:

Հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ Դիանա Աբգարը Ճապոնիայի անգլիալեզու մամուլում տպագրել է հայ ժողովրդին, Մեծ եղեռնին վերաբերվող հոդվածներ, հրատարակել է «Հազար ու մի պատմություններ» պատմվածքների ժողովածուն, «Մենավոր խաչակիրը» վեպը, «Իմպերիալիզմը և օրենքը», «Եվրոպայի խաղաղությունը», «Խաղաղության հիմնահրացը», «Խաղաղություն և ոչ խաղաղություն» աշխատությունները։ Գրել է նաև բանաստեղծություններ՝ «Մայր Հայաստան» կեղծանվամբ:

67 տարեկան հասակում Դիանայի մոտ խնդիրներ սկսվեցին՝ կապված տեսողության և լսողության հետ:

Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանն՝ ամուսնու շիրմի կողքին։ Տվյալ պահին Աբգարի շիրիմը գտնվում է Հայ-ճապոնական հասարակության հովանավորության տակ Տոկիոյում։