Այս հայ կնոջը դիմում էին Ժակլին Քենեդին, Շառլ դը Գոլը, Չարլի Չապլինը, Ինդիրա Գանդին և այլ հայտնիներ. ո՞վ էր նա

Անցյալ դարի կեսերին Բժշկական գիտությունների դոկտոր, ազգությամբ հայ Աննա Ասլանը Բուխարեստում հիմնադրեց Եվրոպայում առաջին Գերոնտոլոգիայի և ծերաբանության ինստիտուտը: Աննան կարծում էր, որ ծերությունը հիվանդություն է, որը պետք է բուժվի և իր ամբողջ կյանքը նվիրեց դեղամիջոց ստեղծելուն, որը կարող է երկարացնել երիտասարդությունը:

«Ես չեմ ուզում ծերերին երիտասարդ դարձնել, այլ ցանկանում եմ, որ տարեց մարդիկ գեղեցիկ և առողջ տեսք ունենան»:

 Արդյունքում, նրա հետազոտությունը պսակվեց հաջողությամբ, նա հայտնագործեց «Gerovital H3» անունով դեղամիջոցը:

Ասլանը այն տարեցներին տվեց, և նշվեց, որ Gerovital H3-ն ընդունելուց հետո ինչպես երիտասարդ տարիքում նրանց մազերը կսկսել աճել, սրտի և նյարդային հիվանդություններն անհետացել են, կաթվածը, շաքարախտը և հոդացավը վերացել են: Նույնիսկ կա մի դեպք, երբ Gerovital H3-ի ներարկումներից հետո, 93-ամյա ռումինացի մաթեմատիկոս Պետեր Սոնկը, ով կյանքի վերջում չկարողացավ նույնիսկ պարզ թվաբանական հաշվարկներ կատարել, նորից սկսեց լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ:

Gerovital-H3-ը սկսեց արտադրվել քսուքների, կրեմների, հաբերի և ամպուլների տեսքով:

Այն ժամանակվա ավելի ազդեցիկ մարդիկ սկսեցին դիմել Աննային խորհրդատվության և բուժման համար: Աննա Ասլանի հաճախորդների թվում են Ժակլին Քենեդին, Շառլ դը Գոլը, Չարլի Չապլինը, Ինդիրա Գանդին, Սալվադոր Դալին, Քըրք Դուգլասը, Մարլեն Դիտրիխը, Էլիզաբեթ Թեյլորը և շատ ուրիշներ:

Ի դեպ, Աննա Ասլանը ապրել է 91 տարի: Մինչև վերջին օրերը նա լցված էր կյանքով և ցանկանում էր, որ բոլոր տարեց մարդիկ առողջ լինեն:

Աննան երբեք իրեն գեղեցկուհի չի համարել, բայց միշտ շատ կանացի է եղել: Նա պաշտում էր գեղեցիկ հագուստ և զարդեր:

«Աննան իսկական կին էր: Նա ոճ ուներ: Դրա շնորհիվ էլ նա այնքան պահանջված էր »,- ասում էին նրա մասին մտերիմ մարդիկ: