Միացյալ Թագավորության տարածքում հնում հայեր են ապրել

Միացյալ Թագավորության տարածքում հայեր են ապրել: Այս մասին իր ուսումնասիրության մեջ նշում է Պարիս Հերունին:

Նա համոզված է, որ մ.թ.ա. առաջին հազարամյակում և դրանից ավելի վաղ այժմյան այն տարածքները, որոնք Մեծ Բրիտանիայինն են համարվում, պատկանել են հայերին, բնակեցվծ եղել հայերով:

Նա հայերին անվանում է կելտեր՝ թեև ընդունված է կելտեր անվանել ոչ միայն հայերին, այլ նաև առհասարակ լեզվով և մշակույթով իրար մոտ, հնդեվրոպական ծագում ունեցող ցեղերին:

Britania-Hayastan

Ինչևէ, Հերունին կարծում է, որ Բրիտանիայում բնակվող հայերը հնարավոր է եղած լինեն նաև Ալբիոնիդ տոհմի ներկայացուցիչները: Դրանից էլ գալիս է Մեծ Բրիտանիայի հնագույն Ալբիոն անունը:

Հայերը, ըստ նրա, լքել են այդ տարածքները միայն մեր թվարկության 5-6-րդ դարերում՝ տեղը զիջելով անգլո-սաքսոնական ժողովուրդներին: