Գաղտնի ազգ. ծպտյալ հայերը

Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի «Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր» գրքի շնորհանդեսը

Շատ դժվար է սահմանել, ով է հայ, իսկ ով` ոչ, քանի որ եթե ինչ որ անձի մեծ մայրը Եղեռն վերապրած հայ է, նա իհարկե կարող է հայ համարվել, թեև կրոնը, ազգությունը փոխված են և հայերենին չի տիրապետում: Սակայն նույն կերպ նա կարող է համարվել թուրք կամ քուրդ, ուստի շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով ՝ ոչ այսօրվա Թուրքիայում»,- ասում է Հաջյանը:

Crowd 2

Սակայն հեղինակը նշում է նաև, որ իր հետազոտական աշխատանքի ընթացքում հանդիպել է թրքացած, կրոնափոխ եղած հայերի, ովքեր, բացահայտելով իրենց հայկական արմատները, չեն թաքցնում այդ փաստը: Արդյուքնում, ըստ գրքի հեղինակի, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տեղեկանալով իրենց հայկական ծագումնաբանության մասին, փորձում են այն համադրել իրենց թուրքական կամ քրդական ինքնության հետ:

Istanbul

Հաջյանի կարծիքով ժամանակակից Թուրքիայում դժվար է պարզել վերջնական ազգային ինքնությունը, քանի որ պետությունը որոշակի բարդություններ է ստեղծում ազգային փոքրամասնությունների հանդեպ: Բացի այդ, առկա է բազմակի ինքնության գործոնը: