Գարո Փալյանի հերթական խիզախ քայլը, ի՞նչ է արել նա Թուրքիայի խորհրդարանում

1915թ․-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանը դիմել է աննախադեպ ու խիզախ քայլի։ Պատգամավորը Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների նստատեղերին դրել է Գրիգոր Զոհրապի, Վարդգես-Հովհաննես Սերենգուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի, Պետրոս Հալաչյանի նկարները։

Garo

Նշվում է նաև, որ Գարո Փալյանը 2 շաբաթ առաջ չի կարողացել մասնակցել Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է եղել Թուրքիայում փոքրամասնությունների հարցերին։

Nazaret

«Գարո Փալյանը, սակայն, ևս մեկ անգամ ցուցաբերեց քաջություն և համոզմունք՝ այս անգամ թուրքական պետության քաղաքական կյանքի սրտում», -ասվում է Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։ Բոլոր նրանց լուսանկարները, ում Փալյանը տարել էր Թուրքիայի խորհրդարան, ու դրել պատգամավորների սեղաններին նպատակ էր ունեցել ցույց տալու այդ մարդկանց դեմքերը ու նրանց դեմ կատարված ոճրագործությունները: