Հայոց մշակույթի զարդը
Ըատ ձեզ, ո՞րն է Հայոց մշակույթի զարդը , այո՛, հայկական տարազն՝իր ամբողջ շքեղությամբ։
Հնում կանանց արտաքին հանդերձանքը բավականին բազմազան էր ՝ զգեստներ, բաճկոններ և անթև հագուստներ: Զգեստները պատրաստված էին ատլասից, մետաքսից և թավշից: Նախքան սեփական մետաքսի արտոդրությունը, հայերը մետաքս էին ներմուծում Չինաստանից։ Կանանց հագուստը զարդարված էր ասեղնագործությամբ, ադամանդներով, ինչպես նաև ոսկյա և արծաթյա մանրաթելերով: Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները էին Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան։ Զարդերը խնամքով պահվում էին և փոխանցվում սերնդեսերունդ: Այսեղ հիմնական պարագաները վզնոցներն ու արծաթյա թևնոցներն էին: Հայկական զգեստն առանձնանում է իր երկարափեշությամբ, կողքերի ճեղքվածքներով և պարտադիր գոտու առկայությոմբ:

«Կանայք բավականին գեղեցիկ և գրավիչ տեսք ունեին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք իրենց խոհանոցում էին: Դա մի վայր էր, որտեղ հայ կանայք ստեղծում էին հայկական ազգային խոհանոցի գլուխգործոցները »:
Հայկական տարազի մեջ ծիրանին խորհրդանշում էր խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն, խոհեմություն, մանուշակագույնը՝ իմաստության:
Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, իսկ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով:
Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: Բացի այդ, արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր:

Վասպուրականի, Բայազետի, Վերին Հայքի և Կիլիկիայի ավանդական զգեստները համարվում են արևմտահայ ազգային տարազների ներկայացուցիչներ, որոնք առանձնանում էին ծաղիկներով և երկրաչափական դեկորացիաներով`արական և իգական հանդերձանքներում:
ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ գոգնոցը քառանկյունաձև՝ մհուդե, մետաքսե, բրդյա գործվածք էր, որում գերակշռում էր կարմիր գույնը: Վրան պատկերում էին բուսանախշեր և թռչուններ:
ՍԱՍՈՒՆՈՒՄ գոգնոցը կապույտ գույնի բրդյա գործվածք էր, որի վրա բրդյա թելերով ասեղնագործված էին երկրաչափական նախշեր:
ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ գոգնոցի գույնը ունեցել է որոշակի նշանակություն: Շեղանկյուններով զարդարված կարմիր գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, աղջիկները այն չեն կրել:
«Ավանդական դեկորացիաներն ու գույները, որոնք մենք տեսնում ենք հայկական ավանդական հագուստի մեջ, օգտագործվում են նաև հայկական գորգագործության մեջ»։