Ինչպե՞ս հայկական մածունը տարածվեց ողջ Եվրոպայում և ինչո՞ւ է հիմա կոչվում յոգուրտ

Հայկական լեռնաշխարհը մարդկային վաղ տեխնոլոգիական և գյուղատնտեսական գյուտերի կարևոր կենտրոն էր։ Հանդիսանալով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև խաչմերուկ՝ այն ծառայել է որպես Եվրոպայում տեխնոլոգիաների և գենետիկայի տարածման համար կապող ալիք նեոլիթյան հեղափոխության ժամանակ:

Ուխտասարի լեռների ժայռապատկերները Հայաստանում գյուղատնտեսական մոտիվներով (մ.թ.ա. 12.000 – 7.000 թթ.)

Հայկական լեռնաշխարհը այդ առումով վճռորոշ նշանակություն ուներ։ Ենթադրվում է, որ գյուղատնտեսության վաղ տարածումը, որը հայտնի է որպես նեոլիթյան հեղափոխություն, տարածվել է Հայկական լեռնաշխարհից՝ գաղութացման և մշակույթի տարածման հետևանքով: Եվրոպայում բնիկները մշակութային տարածման միջոցով հողագործության նոր տեխնոլոգիաներ կիրառեցին։

Հողագործության և խոշոր եղջերավոր անասունների ընտելացման հետ միասին եկավ կաթի սպառումը։ Եվրոպայում «կաթնային հեղափոխության» հետազոտությունները ցույց են տվել, որ գյուղատնտեսությունը Եվրոպա է եկել նեոլիթյան շրջանում հայկական լեռնաշխարհից ներգաղթի ալիքի ֆոնին:
Մոտ մ.թ.ա. 5300 ողջ Կենտրոնական Եվրոպայում հանկարծ բնակիչները սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնաբուծությամբ:


Արագ տեղաշարժի պատճառները հայտնի չեն: Սակայն վերջին տարիներին Թուրքիայում կատարված պեղումները, ինչպես նաև քարե դարի ընտանի կենդանիների և կմախքների գենետիկ վերլուծությունը ցույց են տալիս, որ մ.թ.ա. մոտ 7000 թթ. սկսվել է ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻՑ դեպի Եվրոպա գյուղացիների զանգվածային միգրացիան, ովքեր իրենց հետ տանում էին իրենց ընտելացած անասուններին և խոզերին։

Նեոլիթյան ժամանակահատվածում բուսաբուծության և կաթնային անասնաբուծության ընդլայնումը

Հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին սառցադաշտային շրջանում կաթը, ըստ էության, մեծահասակների համար տոքսին էր, քանի որ, ի տարբերություն երեխաների, նրանց օրգանիզմը չէր կարողանում արտադրել լակտազայի ֆերմենտ: Եվ լակտոզայի պարունակությունը քչացնելու նպատակով գյուղատնտեսները սկսեցին կաթից պատրաստել պանիր և կարագ:

Մի քանի հազար տարի անց գենետիկ մուտացիան տարածվեց ողջ Եվրոպայում, որը մարդկանց հնարավորություն տվեց արտադրել լակտոզա և խմել կաթը։ Այս ժամանակ կաթը սննդի նոր աղբյուր էր, որը փրկում էր մարդկանց, երբ բերքահավաքները հաջողությամբ չէին պսակվում: Այն նաև մարդկանց ապահովում էր կալցիումի և վիտամին D-ի անհրաժեշտ քանակով:

Պղնձե կառք և ցուլեր. Հին Հայաստան. Վաղ բրոնզ II-III, Մ. թ. ա. 2400-2000

Հայաստանում կաթի արտադրության հնագույն ավանդույթն արտացոլված է ավանդական հայկական խոհանոցում, որը հարուստ է կաթից պատրաստված զանազան կաթնամթերքով, ինչպիսիք են պանիրը, կարագը, մածունը, թանը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, որ յոգուրտը Ամերիկայում ժողովրդականացվել է հայ գաղթականներ Սարգիս և Ռոուզ Կոլոմբոսյանների կողմից, ովքեր հիմնել են «Colombo and Sons Creamery»- ն Անդովերում, Մասաչուսեթսի նահանգ, 1929 թվականին։ Դա նույն հայկական ՄԱԾՈՒՆՆ էր, որը հետագայում փոխվել է յոգուրտ թուրքերեն բառով, քանի որ թուրքերենը եղել է Մերձավոր Արևելքում այդ ժամանակ հիմնական սպառողներ հանդիսացող տարբեր էթնիկ խմբերի միջև հաղորդակցման լեզուն: Հետագայում մածունը տարածվել է ողջ Միացյալ Նահանգներով, հատկապես այն ժամանակ, երբ այն ներկայացվել է որպես առողջ սնունդ: 20-րդ դարի վերջին յոգուրտը դարձավ ամերիկյան սովորական սննդամթերք: