Ինչպիսի կյանքով էին ապրում հայերը Հին Թիֆլիսում


Այս հին լուսանկարները արվել են 1881 թվականին Լիոնի (Ֆրանսիա) թանգարանի տնօրենի օգնական Էռնեստ Շանտրեի կողմից։

Իր ճանապարհորդությունների ժամանակ, ինչպես երևում է քարտեզի վրա, նա գիտական և բժշկական նպատակների համար հավաքել է բազմաթիվ տարբեր էթնիկ խմբերի լուսանկարներ, որոնց մեջ տեղ են գտել նաև Հին Թիֆլիսի (Թբիլիսի, Վրաստանի մայրաքաղաք) հայ բնակիչների լուսանկարները:


Այն ժամանակ հայերը կազմում էին Թիֆլիսի բնակչության մեծամասնությունը: 19-րդ դարի ընթացքում Թբիլիսիի ամենամեծ էթնիկ խումբը հայեր էին, որոնք որոշ ժամանակահատված կազմում էին բնակչության 74,3% -ը։ Ստորև բերված են Հին թիֆլիսյան հայերի մի քանի լուսանկարներ: