Մարդ, ում Կոմիտասը կարողացավ ճանաչել մահամերձ վիճակում

«Տարոնի սոխակը» ու Ֆրանսիայի ամենաթովիչ տենորը այսպես էին կոչում Արմենակ Շահմուրադյանին: Նա հանդես է եկել աշխարհի ամենհայտնի օպերաններում և ցույց տվել իր տաղանդը:

Նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել անգամ մեծն բարերար Ալ. Մանթաշյանցը: 1914 թ. Արմենակ Շահմուրադյանը տեղափոխվու է Ամերիկա, և սկսումհամերգային մեծ շրջագայություն ամերիկյան խոշոր քաղաքներում, եվրոպական ու ասիական երկրներում:

Թափառումներից հոգնած ու արդեն հյուծված առողջությամբ, որ տարիներ շարունակ շլացրել էր հանդիսատեսին, կրկին վերադառնում է Փարիզ և շտապում հիվանդանոցում տառապող իր մեծ ուսուցչին՝ Կոմիտասին տեսակցության: 

Հիվանդասենյակում, Արմենակը բժշկի խորհրդով, երգում է «Հայաստան, երկիր դրախտավայր» երգի առաջին տողերն արդեն  մոգական ազդեցություն են ունենում տառապյալ հանճարի վրա: Կոմիտասը մի կեր վեր է կենում անկողնուց, ձեռքերը տարածում գրկելու համար և բացականչում միակ բառը՝ «Արմենա՜կս…»: Այդքանը միայն: Այնուհետեւ նորից լռություն՝ ոչ ճանաչում է, ոչ լսում, ոչ էլ պատասխանում իրեն պաշտող երգչի հարցերին: Մոտենում է պատուհանին, դեմքը հպում ապակուն և խռովածի տեսք ընդունում: Շահմուրադյանը երկար ժամանակ անզոր է լինում դուրս գալ հիվանդասենյակից: