Անգլիական Սթոունհենջը հայերի ձեռքի գործն է. բացահատում է հայ պրոֆեսորը
Քարահունջ կամ Զորաց քարեր հուշահամալիրը, որ գտնվում է Հայաստանում՝ Սյունիքի մարզում և համարվում է մեգալիթյան հուշարձան, երկար ժամանակ պարզ չէ, թե ինչ էր:
Գիտնականները տարիներ շարունակ աշխատում էին՝ գտնելու համար հուշարձանի կառուցման նպատակը: Ի վերջո նրանք հանգեցին այն եզրահանգման, եր Քարահունջն աստղադիտարան է: Որոշ գիտնականներ էլ հերքեցին այս տեսակետն՝ ասելով, թե ոչ թե աստղադիտարան է, այլ դամբարան:
Այս հուշարձանի մասին իր կարծիքն է հայտնել նաև Պարիս Հերունին, ով համարում է, որ Քարահունջը ոչ թե դամբարան է կամ աստղադիտարան, այլ տաճար: Այդ տաճարը պետք է որ նվիրված լինի հայկական գլխավոր աստծուն՝ Արին: Սակայն Հերունին ասում է, որ դրա շուրջ նաև աստղադիտարան կա, իսկ կողքին՝ համալսարան՝ մեծ ու զարգացած:

Հերունին նաև ասում է, որ «Քարահունջ» բառը նշանակում է «խոսող քարեր»: Այն հիմնադրվել է 15000 տարի առաջ և ավելի հին է, քան Սթոունհենջը, քանի որ հայերն ամենահին քաղաքակրթությունն են համարվում աշխարհում:
Հնարավոր է, որ անգամ Սթոունհենջը հայերը կառուցած լինեն, քանի որ «Սթոունհենջ» բառը նույն «Քարահունջ» բառն է, «սթոուն» բառը նույն «քար» բառն է, իսկ «հենջ» բառը հնչում է այնպես, ինչպես հայերեն «հունջ»-ը: